• Latest news

ԱՄՆ-ից կինը Ստամբուլի հյուրանոցային համարում ծննդաբերել է ըստ YouTube-ի տեսադասերի (ֆոտո)

26 ապրիլի, 2018  18:01

ԱՄՆ բնակչուհի՝ Թիա Ֆրիմենը որդուն ծնել է Թուրքիայի հյուրանոցային համարում՝ դիտելով YouTube-ի եւ WikiHow-ի տեսադասերը: Այս մասին նա հայտնել է Twitter-ի միկրոբլոգների իր էջում:

22-ամյա ամերիկուհին իր հղիությանը տեղեկացել է միայն վերջին եռամսյակում: Նա ճանապարհորդությունից առաջ թեստ է կատարել, սակայն չէր սպասում, որ երեխան ժամկետից վաղ կծնվի: Ֆրիմենի խոսքով՝ մի քանի ամսում իր քաշը գործնականում չէր ավելացել, իսկ դաշտանի բացակայությունը նա վերագրել է հակաբեղմնավորման միջոցներին:

Ապագա մայրիկը առաջին ամսվա մեջ ոչ մեկին իր հղիության մասին չի ասել: Նա ցանկանում էր Գերմանիա մեկնել եւ ընկերոջն այցելել, այնուհետեւ Նահանգներ վերադառնալ եւ այնտեղ ծննդաբերել: Սակայն երկունքի ցավերը սկսվել են Ստամբուլում օդանավը փոխելու ժամանակ:

Աղջիկը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում. սկզբում նա մտածել է, թե թունավորվել է օդանավում կերած ձկից: Նա կարծում էր, որ ծննդաբերությանը դեռ շատ ժամանակ կա, իսկ ջրերը չէին գնացել: Ֆրիմենն այնուհետեւ Google որոնման համակարգով գտել է ախտանիշները եւ հասկացել, որ երեխան արդեն ծնվում է:

Թիան որոշել է ծննդաբերել առանց բժիշկների. նա համոզված էր, որ չի կարողանա նրանց հետ անգլերենով նորմալ հաղորդակցվել, ուստի գնացել է տեղի հյուրանոց եւ համացանցում դասընթացային նյութեր գտել: Նա սկզբում WikiHow պորտալում հոդված է կարդացել պորտը կտրելու մասին, իսկ հետո YouTube-ում մի քանի հոլովակ է դիտել:

Հրահանգներին հետեւելով՝ Ֆրիմենը վաննան ջրով է լցրել, կանգնել է հարմար դիրքով, կծել է սրբիչը եւ սկսել ուժ տալ: Երեխան գրեթե անմիջապես «դուրս է թռել»: Բոլոր գործողություններն ավարտելով՝ նա կերակրել է իր նորածնին եւ պառկել քնելու:

Հաջորդ օրը աղջիկը երեխայի հետ, ում Քսավյե է անվանակոչել, օդանավակայան է գնացել. նա հասկանում էր, որ իրեն թույլ չեն տա թռչել, սակայն ցանկանում էր իմանալ, թե հիմա ինչ պետք է անի: Դրանից հետո գնացել է ամերիկյան հյուպատոսարան, որտեղ դիմում է ներկայացրել ծննդյան վկայական ստանալու համար: Հիվանդանոցում նրան հավաստիացրել են, որ ինքն էլ, որդին էլ բացարձակ առողջ են:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել