• Latest news

Հակադեպրեսանտների ընդունումը բարձրացնում է թուլամտության զարգացման ռիսկը․ հետազոտություն

28 ապրիլի, 2018  20:55

Որոշ հակադեպրեսանտներ, նաեւ այն դեղամիջոցները, որոնք նշանակվում են Պարկինսոնի հիվանդության ու անմիզապահության դեպքում, կարող են կապակցված լինել թուլամտության զարգացման ռիսկի բարձրացման հետ։ Մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ University of East Anglia համալսարանից, կոչ են անում բժիշկներին այդ դեղամիջոցները նշանակել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ։

British Medical Journal ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում նրանք ուսումնասիրել են թուլամտությամբ տառապող 65 տարեկանն անց գրեթե 40 000 մարդու ու թուլամտությամբ չտառապող գրեթե 300 000 մարդու բժշկական քարտեր։ Հետո նրանք նայել են, թե ինչ դեղամիջոցներ էին նրանց նշանակվում վերջին 20 տարիների ընթացքում, որպեսզի պարզեն, արդյուք նրանց ընդունած դեղամիջոցների ու թուլամտության զարգացման ռիսկի միջեւ գոյություն ունի որևէ կապ ։ 

Հետազոտությունը ցույց է տվել, որ թուլամտության զարգացման ռիսկը 30 տոկոսով բարձրանում է տրիցիկլիկ հակադեպրեսանտների (ինչպիսիք են ամիտրիպտիլինը, որը նաեւ նշանակում են ցավը վերացնելու ու  քունը բարելավելու համար), պարոկսետինի (սերոտոնինի հակադարձ գրավման սելեկտիվ ինգիբիտորների կարգի դեղամիջոց), նաեւ անմիզապահության դեմ  (օքսիբուտինին) ու Պարկինսոնի հիվանդության դեմ դեղամիջոցների (պրոցիկլիդին) ընդունման դեպքում։

Հետազոտողները չեն պնդում, որ հենց տվյալ դեղամիջոցներն են անմիջականորեն թուլամտություն առաջացնում։ Թուլամտության վաղ ախտանշանները ներառում են դեպրեսիան ու անմիզապահությունը, դրա համար էլ հնարավոր է, որ այդ դեղամիջոցները երբեմն նշանակում են այն հիվանդներին, որոնց մոտ արդեն դրսևորված էին թուլամտության վաղ ախտանշանները Այդուհանդերձ, դիտարկվել է «չափաբաժնի էֆեկտը»՝ որքան շատ նման հաբեր էին ընդունում հիվանդները, այդքան ավելի մեծ էր հավանականությունը, որ նրանց մոտ թուլամտություն կախտորոշվի ։

Ընդ որում հետազոտության հեղինակները նաեւ նախազգուշացրել են, որ հիվանդները չպետք է ինքնուրույն դադարեցնեն տվյալ դեղամիջոցների ընդունումը՝ առանց իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել