• Latest news

Միջերկրածովյան դիետան նպաստում է աղիքներում օգտակար մանրէների ավելացմանը. ուսումնասիրություն

28 ապրիլի, 2018  19:16

Սրտանոթային համակարգի եւ լյարդի առողջության վրա միջերկրածովյա դիետայի դրական ազդեցության մասին վաղուց է հայտնի: Այժմ Wake Forest Baptist Medical Center-ից ամերիկյան գիտնականները պարզել են, որ միջերկրածովյա դիետայի սկզբունքներով սնվել փորձող մարդկանց աղիքներում բավականաչափ շատ են օգտակար մանրէները, քան նրանց մոտ, ովքեր այսպես կոչված արեւմտյան դիետայով են սնվում:

Ուսումնասիրության համար մասնագետները փորձին մասնակցող կենդանիներին երկու խմբի են բաժանել:  Առաջին խմբի օրաբաժինը հիշեցնում էր արեւմտյան դիետան. կենդանիներն օգտագործում էին մեծ քանակությամբ ճարպեր, խոլեստերին եւ շաքար պարունակող մթերքներ: Մյուս խումբը տիպիկ միջերկրածովյա դիետայով էր սնվում: Կենդանիներին օգտագործել են, քանի որ նրանց միջոցով ավելի պարզ եւ արագ կարելի է հասկանալ այս կամ այն դիետայի արդյունավետությունը, քան մարդկանց վրա փորձեր կատարելով:

Պարզվել է, որ միջերկրածովյա դիետայի սկզբունքներով սնված կենդանիների աղիքներում օգտակար պրոբիոտիկ մանրէները 7 տոկոսով ավելի շատ են եղել, քան  նրանց մոտ, ովքեր արեւմտյան դիետայով են սնվել:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կօգնի բժիշկներին այնպիսի հիվանդությունների բուժման եւ պրոֆիլակտիկայի համար նոր մեթոդներ գտնել, ինչպիսիք են 2-րդ տեսակի շաքարախտը եւ ճարպակալումը:

Հիշեցնենք, որ միջերկրածովյա դիետան ենթադրում է մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ընկույզների եւ հնարավորինս քիչ քանակությամբ կարմիր մսի օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է