• Latest news

Ասպիրինի ընդունումը բարձրացնում է տղամարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը

8 մայիսի, 2018  10:36

Ամեն օր ասպիրին ընդունող տղամարդկանց մոտ կրկնակի բարձր է մելանոմայի զարգացման հավանականությունը նրանց համեմատ, ովքեր այդ դեղամիջոցը չեն ընդունում։ Նման անսպասելի եզրակացության են հանգել Northwestern Medicine –ի գիտնականները։

Ասպիրինը նոսրացնում է արյունը՝ կանխելով թրոմբների գոյացումն ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Որպես կանխարգելիչ թերապիա ասպիրինը հաճախ են նշանակում սրտի հիվանդություններ ունեցողներին։ Սակայն վերոնշյալ գիտնականները հավաստիացնում են, որ ասպիրինն այնքան էլ անվտանգ չէ։

Նրանք նման եզրակացության են հանգել 18-89 տարեկան մոտ 200 000 մարդու տվյալները վերլուծելուց հետո։ Մինչ այդ կամավորների մոտ մաշկի քաղցկեղ չէր հայտնաբերվել։ Նրանցից առանձնացրել են այն մասնակիցներին, որոնք առնվազն մեկ տարի ամեն օր ասպիրին են ընդունել ու առնվազն հինգ տարի հսկողության տակ են եղել։

Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ասպիրին են ընդունում, մելանոմայի զարգացման հավանականությունը 1․83 անգամ բարձր է մյուսների համեմատ։ Իսկ ահա կանանց մոտ նման օրինաչափություն գիտնականները չեն հայտնաբերել։ Պատճառը հավանաբար այն է, որ տղամարդկանց օրգանիզմն, ըստ էության, ավելի քիչ պաշտպանական ֆերմենտներ է արտադրում (սուպերօքսիդդիսմուտազ եւ կատալազ)։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Academy of Dermatology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել