• Latest news

ԱՄՆ-ում դեռահասը կոմայից դուրս է եկել նրա օրգանները այլ կյանքերի փրկության համար տալու որոշումից հետո

8 մայիսի, 2018  15:38

ԱՄՆ Ալաբամա նահանգում ֆանտաստիկ պատմություն է արձանագրվել, հայտնում USA Today-ը: Այնտեղ, ի զարմանս բժիշկների, գիտակցության է եկել գանգուղեղային ծանր վնասվածքով 13-ամյա դեռահասը, որը 4 կլինիկական մահ էր տարել, որոնցից վերջինը տեւել էր 15 րոպեից ավելի եւ կոմայից դուրս է եկել՝ բժիշկներին զարմանք պատճառելով: Բժիշկները Թրենթոն Մաքքինլիի ծնողներին համոզել էին, որ նրա ուղեղի գործունեությունն այլեւս չի վերականգնվի, եւ առաջարկել էին երեխայի օրգանները դրա կարիքն ունեցող 5 հիվանդներին փոխպատվաստելու համար օգտագործելու համաձայնագիր ստորագրել: Արդեն պատրաստվում էին նրան անջատել արհեստական կենսապահովման համակարգից, երբ տղան սկսել է կյանքի նշաններ ցույց տալ: Այնուհետեւ նա սկսել է խոսել, ապա հիվանդանոցային մահճակալից ոտքի է կանգնել, իսկ հիմա… բասկետբոլ է խաղում:

Թե՛ ծնողները, թե՛ կլինիկայի անձնակազմը տեղի ունեցածը ոչ այլ կերպ, քան հրաշք են անվանում՝ մեռյալներից հարություն առնելը բժշկական բացատրություններ չունի:

Ինքը տղան ասում է, որ ոչինչ չի հիշում այն սարսափելի օրվա մասին, երբ հանգիստ ընթանում էր բեռնատարի կցորդում, որն անսպասելի կողաշրջվել է: Հարվածը հասել է Թրենթոնի ուղիղ գլխին: Գանգոսկրերի 4 կոտրվածքներով նրան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում: Բժիշկներն անկեղծորեն խոստովանել են՝ եթե տղայի սիրտը 5-րդ անգամ կանգ առնի, իրենք այլեւս նրան փրկել չեն կարողանա: Եվ ծնողներին համոզել են համաձայնագիր ստորագրել իրենց որդու օրգանների հետմահու դոնորության համար:

«Ես գիտեի, որ Թրենթոնը դեմ չի լինի՝ փրկել 5 ուրիշների կյանքը»,- այդ ժամանակ ասել է նրա մայրը՝ Ջենիֆերը: Տղան, սակայն, այլ կերպ է որոշել: Նա ասում է, որ «դրախտում է եղել»: «Սա Աստծո կամոք էր»,- հիմա ասում է Ջենիֆերը: Նրա որդու հիշողությունն ամբողջությամբ վերականգնվել է, նա ցանկանում է ուսմանը վերադառնալ եւ արդեն հաճախում է հիվանդանոցի մարմնամարզության դահլիճ: Նույնիսկ զամբյուղի մեջ 4 գնդակ է նետել: Ճիշտ է, հիմա տղան հատուկ պաշտպանիչ սաղավարտ է հագնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել