• Latest news

Աշխարհը պատրաստ չէ մոծակների եւ տիզերի միջոցով փոխանցվող հիվանդությունների դիմակայմանը. գիտնականներ

10 մայիսի, 2018  22:22

Ամերիկայի նահանգներից շատերը պատրաստ չեն դիմակայելու հիվանդություններին, որոնք փոխանցվում եմ մոծակների, մլակների եւ տիզերի միջոցով: Այսպիսի եզրահանգում են կատարել ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները:

Ամերիկացիների թիվը, որոնց մոտ ախտորոշվում են մոծակների, մլակների եւ տիզերի միջոցով փոխանցվող հիվանդություններ, մշտապես աճում է. 2004-2016 թվականներին ԱՄՆ-ում գրանցվել է այսպիսի հիվանդությունների 640 հազար դեպք, այդ թվում՝ Զիկա տենդ եւ Բուրբոնի վիրուս: 2004 թվականին այսպիսի հիվանդություններ են հայտնաբերել 27,388 մարդկանց մոտ, իսկ 2016-ին՝ 96 հազարի մոտ: Ինչպես նշում են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները, իսկական թվերը կարող են ավելի բարձր լինել, քանի որ հիվանդներից շատերը բժշկի չեն դիմում, եւ նրանց հիվանդությունները չեն ախտորոշվում:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնին առընթեր Նոր եւ զոոնոզային հիվանդությունների ազգային կենտրոնից բժիշկ Լայլա Պետերսենի խոսքով՝ հիվանդացության աճին նպաստում է շոգ եղանակը, որի պայմաններում փոխանցողները հեշտ են բազմանում: Նա նշում է, որ մոծակների, մլակների եւ տիզերի միջոցով փոխանցվող հիվանդությունների գրանցված դեպքերի քանակությունը  վերջին 13 տարում 3 անգամ աճել է: Տիզերի միջոցով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների թիվն աճել է 2 անգամ:

ԱՄՆ-ում մոծակների միջոցով տարածվող առավել տարածված հիվանդություններից մեկն է Արեւմտյան Նեղոսի տենդը: ԱՄՆ-ում այս հիվանդությամբ առաջին հիվանդը հայտնաբերվել է 1999 թվականին Նյու Յորքում, եւ այդ ժամանակից ի վեր ամեն տարի գրանցվում են այս հիվանդության համաճարակներ: Իր հերթին, Զիկա վիրուսը ԱՄՆ-ում հայտնվել է 2015 թվականին եւ այդ ժամանակից սկսած «հիմնավորվել» է անտեղ. պարբերաբար Զիկա տենդի բռնկումներ են գրանցվում Թեխասում եւ Ֆլորիդայում: ԱՄՆ-ում հիմա չի գրանցվում մալարիա եւ դեղին տենդ, սակայն դրանք ցանկացած պահի կարող են կրկին բերվել: Ավելին՝ մասնագետները պնդում են, որ ցանկացած պահի երկրում կարող են հայտնվել նաեւ փոխանցողների միջոցով տարածվող շատ այլ հիվանդություններ էլ:

Մասնագետներն ընդգծում են, որ տարբեր երկրներում հիվանդությունների տարածմանը նպաստում են նաեւ ճանապարհորդությունները:

Գիտնականների կարծիքով՝ աշխարհը դեռեւս պատրաստ չէ արդյունավետորեն դիմակայել մոծակների, մլակների եւ տիզերի միջոցով փոխանցվող հիվանդություններին. այս հիվանդությունները վիթխարի արագությամբ են տարածվում, իսկ բուժման միջոցների եւ պատվաստանյութերի մշակման համար տարիներ եւ տասնամյակներ են պահանջվում: Ավելին՝ ինչպես այսպիսի հետազոտությունների, այնպես էլ փոխանցողների դեմ պայքարի համար ահռելի գումարներ են պահանջվում:

«Արեւմտյան Նեղոսի տենդի, Զիկայի, Լայմայի հիվանդության, դենգե տենդի, ժանտախտի եւ Ժեռուտ լեռների Բծավոր տենդի նման հիվանդությունները եւ այլ հիվանդությունները, որոնք փոխանցվում են մոծակների, տիզերի եւ լվերի միջոցով, հասարակական առողջության համար շարունակում են մնալ միանշանակ եւ արդիական սպառնալիք»,- ասել է ԱՄՆ Պետական եւ տարածքային բուժաշխատողների ասոցիացիայի նախագահ Ջոն Վիսմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել