• Latest news

Կին զինվորի նոր ականջն աճեցրել են նրա թեւին

10 մայիսի, 2018  17:34

William Beaumont Army Medical Center-ի մասնագետները ամերիկուհի զինծառայողի համար ականջ են աճեցրել իր իսկ թեւին: Այնուհետեւ ականջը հաջողությամբ պատվաստել են:

Շամիկա Բուրաջը ձախ ականջը կորցրել էր, երբ 19 տարեկան էր. նա խոշոր վթարի էր ենթարկվել, երբ Միսիսիպիում ընտանիքին այցելելուց հետո վերադառնում էր Թեխաս նահանգի Ֆորտ Բլիս, եւ գլխի ծանր վնասվածքներ ու ողնաշարի կոմպրեսիոն վնասվածք էր ստացել: Մասնագետների խոսքով՝ եթե նա ժամանակին օգնություն չստանար, ապա ավելի շուտ ողջ չէր մնա:

Նրա համար նոր ականջ աճեցնելու նպատակով բժիշկները աճառային հյուսվածք են վերցրել կնոջ կողերից եւ այն տեղադրել նախաբազկի մաշկի տակ, որտեղ ապագա ականջը կապահովվեր արյան շրջանառությամբ, ինչի շնորհիվ դրա մոտ առաջացել են սեփական արյունատար անոթներ եւ նույնիսկ նյարդեր: Այս կերպ ականջի «արհեստական» լինելու զգացողություն չէր առաջանա՝ աղջիկն այնպես կզգար, ինչպես իր մարմնի մյուս բոլոր մասերը:

Պլաստիկ վիրաբույժ, փոխգնդապետ Օուեն Ջոնսոնը III-ը, որը ղեկավարում է պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքը, նշել է, որ ականջն իսկականի նման կլինի, կզգացվի ինչպես իսկական, իսկ 5 տարի հետո ոչ մեկն այն չի տարբերի իսկականից:

«Նա ակտիվ ծառայություն կրող զինվոր է եւ արժանի է լավագույն վերականգնման, որպիսին կարող է լինել»,- ասել է բժիշկ Ջոնսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է