• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվեն երիկամային հիվանդություններով մարդիկ

10 մայիսի, 2018  21:26

Երիկամային քրոնիկական հիվանդություններով մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կալիումի օգտագործումը, քանի որ նրանց երիկամները չեն կարողանում կալիումն ինչպես հարկն է մշակել, ինչի հետեւանքով տեղի է ունենում արյան մեջ այս հանքանյութի կուտակում:

Ինչպես փոխանցում է Medical News Today-ը, երիկամային հիվանդությունների բուժման համար դեղամիջոցների ընդունումը եւս կարող է բերել օրգանիզմում կալիումի մակարդակի բարձրացման, հենց այս պատճառով հիվանդներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգից կրճատել շատ կալիում պարունակող մթերքների քանակությունը:

Կալիումով հարուստ մթերքները, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել.

  • ընկուզեղեն,
  • ընդեղեն,
  • լոբի,
  • կարտոֆիլ,
  • բանան,
  • կաթնամթերքների մեծ մասը,
  • ավոկադո,
  • աղի մթերքներ,
  • ֆասթֆուդ,
  • մշակված մսամթերքներ,
  • հատիկավոր մթերքներ,
  • սպանախ,
  • դդում,
  • լոլիկ,
  • բանջարեղենային հյութ

Դրանք հարկ է փոխարինել կալիումի համեմատաբար  փոքր պարունակությամբ մթերքներով, որոնք են.

  • խնձոր,
  • հատապտուղներ (մոշ, հապալաս, ելակ, ազնվամորի),
  • խաղող,
  • արքայախնձոր,
  • ձմերուկ,
  • ծնեբեկ,
  • բրոկոլի,
  • գազար,
  • կալե (գանգրաթերթ կաղամբ),
  • կաղամբ,
  • վարունգ,
  • սպիտակ բրիձ,
  • լապշա,
  • հաց,
  • ցուկինի (կանաչ դդմիկ),
  • դեղին սքվոշ (դեղին դդմիկ):

Կալիումի չափից ավելի բարձր պարունակության դեպքում կարող է առիթմիա դիտվել, մկանային սպազմներ, իսկ դրա դեֆիցիտի դեպքում՝ մկանային թուլություն: Ընդհանրապես կալիումն օգնում է մկաններին կծկվել, պահպանում է էլեկտրոլիտների հավասարակշռությունը, սրտի ֆունկցիան, կարգավորում է արյան ճնշումը: Այն նպաստում է տոքսիններից օրգանիզմը մաքրելուն, բջջային աճին, ուղեղ թթվածնի մատակարարմանը եւ փոխանակման պրոցեսների կայունացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել