• Latest news

Գիտնականները մկներին 1-ին տիպի դիաբետից բուժել են հյուսվածքաինժեներային բջիջների օգնությամբ

11 մայիսի, 2018  11:57

Ցինցինատիի մանկական հոսպիտալի ու Յոկոհամայի քաղաքային համալսարանի  բժշկական կենտրոնի գիտնականներին հաջողվել է մկներին բուժել 1-ին տիպի դիաբետից մարդու ենթաստամոքսային գեղձի հյուսվածքաինժեներային բջիջների օգնությամբ։  Բացառված չէ, որ ապագայում մարդիկ նույնպես կկարողանան ազատվել այդ հիվանդությունից լաբորատորիայում աճեցված մարդկային հյուսվածքների շնորհիվ։

Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում մասնագետները ուսումնասիրել են, թե ինչպես են պանկրեատիկ կղզյակները (ենթաստամոքսային գեղձի բջիջների կուտակումները) լաբորատոր պայմաններում ձեւավորում արյան մատակարարման համակարգն ու արտադրում հորմոններ։ Այդ գործընթացը կոչել են ինքնակոնդենսացիա։

Հետազոտողները փորձեր են իրականացրել մարդու ենթաստամոքսային գեղձի, սրտի, ուղեղի,  բջիջների, մկների բջիջների ու  աճեցված բազմապոտենտային ցողունային բջիջների հետ։ Նրանք միավորել են մարդու ցողունային  բջիջները, մկների բջիջները ու այլ նյութեր՝ պանկրեատիկ կղզյակների ստեղծման համար։ Այնուհետեւ կղզյակները փոխպատվաստվել են 1-ին տիպի դիաբետից տառապող կրծողներին։

Բուժումն օգնել է փորձակենդանիներին՝ փոխպատվաստված բջիջները սկսել են գործել որպես կենդանիների էնդոկրին համակարգի մի մաս ու արտադրել հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը, ինչի շնորհիվ ապահովել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հսկողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է