• Latest news

Նոր բիոմարկերը կարող է հեշտացնել թոքերի քաղցկեղի ախտորոշումը

11 մայիսի, 2018  16:52

Թոքերի քաղցկեղով հիվանդների արյան մեջ բարձրանում  է CKAP4 սպիտակուցի մակարդակը։ The American Journal of Pathology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այդ  սպիտակուցը կարող է ծառայել որպես թոքերի քաղցկեղի նոր բիոմարկեր։

Թոքերի քաղցկեղի դեպքում մահացությունը շատ բարձր է, քանի որ այն սովորաբար ախտորոշում են շատ ուշ՝ առաջին փուլերում հիվանդությունը իրեն զգացնել չի տալիս, ու դրա ախտանշանները, եթե առհասարակ լինում են, հաճախ սովորական մրսածության ախտանշանների հետ են շփոթում։

CKAP4 սպիտակուցը մասնակցում է բջջի ցիտոկմախքի ձեւավորմանը։ Գիտնականները պարզել են, որ այս սպիտակուցի մակարդակը զգալիորեն բարձր է թոքերի միջբջջային քաղցկեղի ու հարթաբջջային կարցինոմայի վաղ փուլում։ Այդ սպիտակուցի մակարդակի հիման վրա կարելի է դատել հիվանդի մոտ թոքերի քաղցկեղի հնարավոր առկայության մասին ու հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլերում։

Մասնագետները հավաստիացնում են, որ քաղցկեղի արագ ախտորոշումը թույլ կտա փրկել բազմաթիվ հիվանդների, չէ՞ որ հիվանդության սկզբում ախտահարված հյուսվածքները կարելի է հեռացնել վիրահատական ճանապարհով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է