• Latest news

Առողջապահության նախարարի պաշտոնի շուրջ ինտրիգը պահպանվում է

12 մայիսի, 2018  13:51

«Ֆեյսբուք» սոցցանցում շարունակվում է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում թեկնածուների ակտիվ քննարկումը: Մի քանի բժիշկներ առաջարկել են Զավեն Քոլոյանի թեկնածությունը: Գործընկերները նշում են, որ Քոլոյանը երկու կրթություն ունի՝ բժիշկի եւ տնտեսագետի, եւ նա նորարար է ու լավ կազմակերպիչ, որը մի քանի հաջող բժշկական ծրագրեր է իրականացրել:

Ինքը Զավեն Քոլոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հիմա Հայաստանում չէ եւ ընդհանրապես գործընկերների նախաձենությանը տեղյակ չէ: Ավելին՝ իրեն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ոչ մի առաջարկ չի եղել: «Ես մասնավոր հատվածում եմ աշխատում»,- ասաց նա:

Բժիշկների շրջանում եւս մի քանի անուններ են շրջանառվում, այդ թվում՝ առողջապահության կազմակերպիչներ Նարեկ Վանեսյանի եւ Արսեն Թորոսյանի: Նարեկ Վանեսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր թեկնածությունը քննարկել են «Ֆեյսբուքում», սակայն ինքը թեման փակել է: Արսեն Թորոսյանը կոչ է արել սպասել պաշտոնական նշանակմանը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ որպես առողջապահության նախարարի հնարավոր թեկնածու նշվել էր ներկայիս փոխնախարար Սամվել Մարգարյանի անունը: Սակայն նրա թեկնածությունը բժիշկների շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել. վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր բժիշկներ եւ բժշկական միություններ նամակներ էին ուղարկել: Ինչպես հայտնել էր Սամվել Մարգարյանը NEWS.am Medicine–ի հետ զրույցում, իրեն նախարարաի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չեն արել։

Սակայն առողջապահության նախարարի պաշտոնի շուրջ ինտրիգը դեռեւս պահպանվում է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելով, բազմիցս հայտարարել է, որ մի քանի նախարարի պաշտոնի հույս ունի, այդ թվում՝ առողջապահության նախարարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել