• Latest news

Աղջիկ մոդել դառնալու համար 10 հազար դոլար ծախսած տղան հիմա ափսոսում է (ֆոտո)

12 մայիսի, 2018  23:52

Ալեքս անունով տղա մոդելը, որից երեք տարի է պահանջվել կին դառնալու համար, որոշել է կրկին տղամարդ դառնալ՝ դադարելով հորմոններ խմել եւ պատրաստվելով կրծքի իմպլանտների հեռացմանը: Արիա անունով կին դառնալու համար 30-ամյա Ալեքսանդրը 10 հազար դոլար է ծախսել՝ օգտագործելով էստրոգեն ու տեստոստերոն, հայտնում է Mirror-ը:

Սակայն մանեկենի բոլոր ջանքերը զուր էին. հոլիվուդյան թատրոնում ելույթ ունենալիս նա գիտակցել է, որ ցանկանում է տղամարդ դառնալ: Հիմա նա փորձում է սեփական ուժերով վերադարձնել իր նախկին առնականությունը: Ալեքսի խոսքով՝ միակ բանը, որն իրեն մտահոգում է՝ իր արհեստական կուրծքն է, որը անցորդների մոտ տարակուսանք է հարուցում:

«Ես երեք տարի Արիան էի: Նա եւ Ալեքսը երկու բացարձակապես տարբեր կյանքով էին ապրում: Ես թույլ չեմ տա գենդերային նորմերին ինձ մատնացույց անել՝ ինչ անել կամ հասարակության մեջ ինչ դիրք զբաղեցնել: Ես սկսեցի մարզվել, քանի որ չեմ ցանկանում նորից վիրաբույժներին դիմել»,- ասել է նա:

Կին դառնալու Ալեքսի ցանկությունը երեւան է եկել այն ժամանակ, երբ նա դերային սեքս է փորձել: Նա սկզբում իր մեջ համատեղում էր 2 սեռերը՝ ցերեկը Ալեքս էր, իսկ գիշերը նրա մեջ Արիան էր արթնանում, եւ նա կանացի զգեստ էր հագնում, սակայն հետո սա նրա համար արդեն քիչ էր:

Հիմա տղամարդը հասկանում է, որ իր Y-քրոմոսոմը ոչ մի տեղ չի անհետանա, ուստի նա պարզապես հանգստություն է ուզում: Նրա խոսքով՝ կյանքում պետք է անկեղծ լինել եւ դադարել ուրիշների հետ համեմատվել:

«Ես ցանկանում եմ  այս կանացիության վերջը տալ, քանի որ դա թանկարժեք է, այստեղ մշտական մրցակցություն կա, եւ դրա համար ժամանակն ուղղակի չի բավականացնում: Շուրջդ մարդիկ բավական դաժան են, այնպես որ՝ պետք է բավական խիզախ լինես նման բան վճռելու համար»,- ասում է նա:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել