• Latest news

Մշկընկույզը պաշտպանում է լյարդը. հետազոտություն

12 մայիսի, 2018  20:37

Շատերը մշկընկույզն օգտագործում են որպես համեմունք: Այն նաեւ օգտագործվում է չինական բժշկության մեջ ստամոքսաղիքային տրակտի բուժման եւ ցավի թեթեւացման համար, օրինակ արթրիթի դեպքում:

Պարզվում է մշկընկույզն ունի եւս մեկ օգտակար հատկություն՝ այն ընդունակ է մահացու հիվանդություններից լյարդը պաշտպանել: Այս համեմունքում կան հակաօքսիդանտներ, որոնք կանխում են այս օրգանի բորոբոքային պրոցեսները: Այս մասին է վկայում չինացի գիտնականների ուսումնասիրությունը:

Նանչանի համալսարանի մասնագետները մկների վրա փորձ են կատարել: Գիտնականները հայտնաբերել են, որ մշկընկույզը պաշտպանել է կրծողների լյարդը: Այն նվազեցրել է բորոբոքվածության աստիճանը: Բացի այդ մշկընկույզը օգնում է լյարդն առողջ պահպանել ճարպի քանակի կարգավորման հաշվին:

Ըստ հետազոտողների՝ լյարդի վրա մշկընկույզի դրական ազդեցությունը բացատրվում է դրանում պարունակվող լիգնան  հակաօքսիդանտներով, որոնք հայտնի են օրգանիզմի տարբեր հատվածներն առողջացնելու իրենց ունակությամբ: Մկների լյարդը հատուկ վնասվել էր քիմիական բաղադրիչնեչով՝ տիոացետամիդներով:

 « Մշկընկույզը ստամոքսաղիքային տրակտի բուժման համար վաղուց է օգտագործվում  ավանդական չինական բժշկության մեջ,-նշում են հետազոտողները: Մեր եզրակացություններն ապացուցում են, որ այս համենունքը ունակ է պայքարել լյարդի հիվանդությունների դեմ: Սա բացատրվում է PPAR անվանումով գենի վրա ազդեցությամբ: Եթե այն «անջատված ռեժիմում» է, ապա մշկընկույզը կորցնում է լյարդի առողջությունը պահպանելու իր ունակությունը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մշկընկույզը PPAR մոդուլյացիայի միջոցով նվազցենում է լյարդի տիոցետամիդային վնասվածքների աստիճանը եւ այս ազդեցությունը մասնակիորեն կատարվում է լիգնանի բաղադրիչների շնորհիվ»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել