• Latest news

Ընթրել ցանկալի է մինչև ժամը 15-ը․ գիտնականներ

15 մայիսի, 2018  17:40

University of Alabama համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս վերանայել սովորական սննդակարգը՝ նրանց կարծիքով նախաճաշել կարելի է առավոտյան ժամը 6։30-8։30-ի միջակայքում, ճաշել՝ 12։00-ին, իսկ ընթրել՝ 15։00-ին։ Մասնագետների կարծիքով՝ սա թույլ է տալիս համաժամեցնել ճաշի ժամերը կենսաբանական ռիթմերի հետ։

Իրենց տեսությունը գիտնականները ստուգել են նյութափոխանակության խնդիրներ ունեցող կամավորների վրա։ Սկզբում հինգ շաբաթվա ընթացքում մարդիկ պահպանել են իրենց սովորական սննդակարգը, սակայն ճաշել են գիտնականների ասած ժամերին։ Պարզվել է, որ այդ ժամերին ճաշելը արագացնում է նյութափոխանակությունը, օգնում նիհարելուն, նվազեցնում զարկերակային ճնշումն ու դիաբետի հավանականությունը։ Այնուհետև կամավորներին թույլ են տվել վերադառնալ սովորական սննդակարգին (ընթրիքը եղել է ժամը 22։00-ին)։ Գործածվող սննդամթերքների ցանկն անփոփոխ է մնացել։ Հինգ շաբաթ հետո նյութափոխանակության խնդիրները վերսկսվել են։

Բանն այն է, որ մարդու օրգանիզմի ներքին ռիթմերը կապակցված են հորմոնների աշխատանքի հետ։ Եվ այսպես, սթրեսի հորմոն կորտիզոլի քանակն իր գագաթնակետին է հասնում ժամը 8։00-ին։ Ու նախաճաշել հենց այդ ժամին է պետք՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։ Կեսօրից սկսած՝ ադրենալինի (առույգություն է հաղորդում) ու սերոտոնինի (այսպես կոչված «լավ տրամադրության հորմոն») մակարդակն աճում է, իսկ նյութափոխանակությունն՝ արագանում։ Եվ այսպես, մինչև ժամը 12։00 մարդը սկսում է քաղցածություն զգալ։ Դա նշանակում է, որ երկրորդ անգամ ճաշելու ժամանակն է։

Հետո տեղի է ունենում կորտիզոլի մակարդակի նվազում, նյութափոխանակությունը դանդաղում է, հայտնվում է հոգնածություն, դրա համար էլ երրորդ անգամ ճաշելու ժամը, գիտնականների կարծիքով, պետք է լինի ոչ ուշ, քան 15։00-ին։ Դեպի երեկո սերոտոնինն իր տեղը զիջում է մելատոնինին՝ հորմոն, որն առաջացնում է քնկոտություն, իսկ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է։ Գիշերը ժամը երեքին կորտիզոլի մակարդակը հասնում է նվազագույնի։ Եթե մարդն ուշ է ընթրում, հորմոնների աշխատանքի ռեժիմը խանգարվում է, նյութափոխանակությունը՝ խախտվում։

Անկախ փորձագետները թերահավատորեն են վերաբերվում սննդակարգի ժամերը փոխելու գաղափարին։ Նրանց խոսքով՝ ճաշելու ժամերի միջև երկարատև ընդմիջումները վնասակար են առողջության համար ու կարող են  խախտել մարդկանց սովորական ռեժիմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է