ԱՀԿ-ն կոչ է անում 5 տարվա ընթացքում սննդի արդյունաբերությունում վերացնել տրանսճարպերի գործածումը

15 մայիսի, 2018  23:48

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում մինչև 2023 թ․ ամբողջովին հրաժարվել սննդի արդյունաբերությունում տրանսճարպեր գործածելուց։ Այդ ձևով կհաջողվի կանխել տարեկան 500 000 մահ, որոնց պատճառը  սրտանոթային հիվանդություններն են լինում։

Այսօրվա դրությամբ հիդրոգենիզացված յուղերի (տրանսճարպերի) կիրառումը լայնորեն տարածված է կարտոֆիլ ֆրիի, սնեքների ու խմորեղենի արտադրության մեջ։ Դրանք ցածր արժեք ունեն ու  երկար  պահպանման ժամկետ , ինչը հարմար է արտադրության համար։ Բայց այդ ճարպերը ծայրաստիճան վնասակար են մարդու առողջության համար՝ սննդի մեջ հիդրոգենիզացված յուղերի գործածումը 21 տոկոսով բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունն ու 28 տոկոսով՝ մահվան հավանականությունը։

ԱՀԿ-ն առաջարկում է տրանսճարպերը փոխարինել բնական յուղերով։ Փորձագետների կարծիքով՝ դա թույլ կտա բարձրացնել սննդամթերքի անվտանգությունը։

Նշենք, որ շատ երկրներ արդեն սահմանափակել են հիդրոգենիզացված յուղերի գործածումը։ Օրինակ երեք տարի առաջ Նահանգները արգելել են տրանսճարպերի գործածումը սննդի արդյունաբերության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ