• Latest news

Գիտնականները մոտեցել են մրսածության դեմ արդյունավետ դեղամիջոցի ստեղծմանը

16 մայիսի, 2018  17:51

Imperial College London քոլեջի գիտնականները մեկ քայլով մոտեցել են մրսածության դեմ արդյունավետ դեղամիջոցի ստեղծմանը՝ մալարիայի դեմ դեղամիջոցի որոնումների ժամանակ նրանք հայտնաբերել են մի եզակի մոլեկուլ, որը վիրուսներին խանգարում է մարդու իմունային համակարգից խլել այն սպիտակուցը, որն անհրաժեշտ է նրանց բազմացման համար։

Գրիպի ու մրսածության դեմ արդյունավետ դեղորայք ստեղծելը բարդ է, քանի որ վիրուսները ունեն բազմաթիվ տարբեր վարիացիաներ ու արագ մուտացվում են, ինչի շնորհիվ արագ ձեռք են բերում կայունություն նոր դեղամիջոցների հանդեպ։

Հետազոտողների խոսքով՝ հայտնաբերված մոլեկուլի հիման վրա նոր դեղամիջոցը արդյունավետ կլինի, քանի որ այն ուղղված է սպիտակուցին, այլ ոչ թե բուն վիրուսին՝ դա նվազեցնում է կայունության զարգացման վտանգը։

Առայժմ գիտնականներն  իրականացրել են միայն լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են Nature Chemistry  ամսագրում, սակայն հետագայում նրանք մտադիր են իրականացնել հետազոտություններ նաև կենդանիների ու մարդկանց վրա։ Ըստ լաբորատոր թեստերի արդյունքների՝ մոլեկուլն արգելափակում է վիրուսները, առանց առողջ բջիջների վրա ազդելու։ Այնպես որ նոր դեղամիջոցը, հավանաբար, կողմնակի էֆեկտներ չի ունենա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է