• Latest news

Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է գլաուկոմայի զարգացման հավանականությունը

16 մայիսի, 2018  15:15

Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է գլաուկոմայի զարգացման հավանականությունը։ Նման անսպասելի եզրակացության են հանգել Northeast Ohio Medical University համալսարանի գիտնականները։

Օրգանիզմը օգտագործում է սննդամթերքից ստացած ածխաջրերը էներգիայի պաշարները լրացնելու համար։ Եթե մարդը քիչ ածխաջուր է գործածում, ենթադրվում է, որ օրգանիզմը սկսում է էներգիայի մեծ մասը ստանալ՝ ճարպերը վերամշակելու միջոցով։ Նման սննդակարգը  բացառում է քաղցր մրգերը, խմորեղենը, ձավարեղենը, շաքարը, փոխարենը առաջարկում է շատ ուտել ճարպերով հարուստ մթերքներ, օրինակ պանիր ու կարագ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կետոգենային սննդակարգն օգնում է նվազեցնել էպիլեպսիայի նոպաները ու պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններից։ Նոր հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները պարզել են, որ կետոգենային սննդակարգը ունակ է կանգնեցնել գլաուկոմայի զարգացումը։

Մասնագետները երկու ամսվա ընթացքում ճարպերով հարուստ ուտելիքով են կերակրել այն մկներին, որոնք հակված են գլաուկոմայի զարգացմանը։ Նման սննդակարգն  ամրացնում էր կրծողների ցանցաթաղանթը ու պաշտպանում նրանց ներակնային ճնշման բարձրացումից։ Գլաուկոման ոչ միշտ է ենթարկվում դեղամիջոցային բուժման, դրա համար էլ կետոգենային սննդակարգը կարող է փրկություն լինել շատերի համար։

Նշենք, սակայն, որ կետոդիետաները ունեն նաեւ բացասական կողմեր՝ եւ այսպես սննդակարգում ածխաջրերի կրճատումը հանգեցնում է նրան, որ մարզիկների հաղթահարած հեռավորությունը հեծանվորդների դեպքում կրճատվում է 15 տոկոսով, իսկ մարմնամարզիկների մոտ ուժային ցուցանիշները նվազում են 7 տոկոսով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է