• Latest news

Հղիության ժամանակ օրական 3 բաժակ թեյը բարձրացնում է երեխայի ավելորդ քաշի հավանականությունը

16 մայիսի, 2018  16:32

Այն կանայք, ովքեր օրական երեք բաժակ սուրճ կամ թեյ են խմում, ավելի հաճախ են լույս աշխարհ բերում երեխաներ, որոնք հետագայում տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից ։ Այդ խնդիրը, որպես կանոն, նկատվում է ոչ թե ծնվելու պահին, այլ նախադպրոցական ու դպրոցական տարիքում։ Նման անսպասելի եզրակացության են հանգել  Sahlgrenska Academy ակադեմիայի գիտնականները ։

Գիտնականների խոսքով՝ հղիության ընթացքում օրգանիզմից կոֆեինի դուրսբերման պրոցեսը դանդաղում է, ինչի հետեւանքով այն ավելի հեշտ է անցնում բոլոր կենսաբանական թաղանթները, այդ թվում հեմատոէնցեֆալիկ ու ընդերքային խոչընդոտները, վտանգելով պտուղը։

Հիմա Առողջապահության պետական ծառայությունը խորհուրդ է տալիս հղի կանանց սահմանափակել կոֆեինի ամենօրյա գործածումը մինչեւ 200 մգ, ինչը համարժեք է երեք բաժակ թեյի (250 մլ ծավալով) կամ երկու բաժակ սուրճի (150 մլ ծավալով): Սակայն, պարզվել է, որ կոֆեինի նույնիսկ նման չափաբաժիններն անվտանգ չեն։

Ըստ վերոնշյալ գիտնականների հետազոտության, որը հրապարակվել է BMJ Open ամսագրում, հղիության ժամանակ կոֆեինի ոչ միայն նորման գերազանցող, այլեւ չափավոր գործածումը կարող է ապագայում հանգեցնել դպրոցական տարիքի երեխաների ավելորդ քաշի ու ճարպակալման։ Ինչպես գիտեք, մանկության տարիներին ավելորդ քաշի առկայությունը հետագայում ավելի մեծ հավանականությամբ է հանգեցնում սրտանոթային հիվանդությունների ու 2-րդ տիպի դիաբետի։

Շվեդ գիտնականները՝ Նորվեգիայի Առողջապահության հանրային իսնտիտուտի իրենց գործընկերների հետ միասին հետեւել են երեխաների քաշին՝ ծնվելու պահից մինչեւ ութ տարեկան։ Դա իրականացվել է հղի կանանց առողջական վիճակին վերաբերող աշխարհի խոշորագույն հետազոտության շրջանակում, որը կոչվում էր Մոր ու մանկան նորվեգական կոգորտային հետազոտություն։ 2002-2008 թթ․ ժամանակահատվածում ուսումնասիրվել են 50 943 մայրերի տվյալներ։

Գիտնականները հայտնաբերել են կապ հղիության ընթացքում կոֆեինի գործածման ու ավելորդ քաշի կամ ճարպակալման հավանականության միջեւ նույնիսկ այն կանանց երեխաների մոտ, ովքեր հետեւել են հղիների համար մշակված ռեկոմենդացիաներին  ու օրական առավելագույնը 200 մգ կոֆեին են գործածել։

Որպես կոֆեինի աղբյուր գիտնականները դիտարկել են սուրճը, թեյը, շոկոլադը, էներգետիկ ըմպելիքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել