Ռուսաստանում հասարակական վայրերում վեյփ ու նարգիլե ծխելը կարգելեն 2019-ի հունվարի 1-ից

16 մայիսի, 2018  14:03

Ռուսաստանի կառավարությունում կայացել է խորհրդակցություն, որտեղ համաձայնեցրել են «Նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառության պետական կարգավորման մասին» օրինագիծը։ Ըստ այդ օրինագծի՝ վեյփերն ու նարգիլեները հավասարեցվում են սովորական ծխախոտին, հայտնում է Life.ru-ն։

Ըստ օրինագծի՝ 2019-ի հունվարի 1-ից բոլոր այն վայրերում, որտեղ գործում է արգելք ծխախոտի համար, արգելվելու է ծխել նաեւ նարգիլե կամ վեյփ։ Մասնավորապես մշակութային կազմակերպությունների ու բուժհաստատությունների շենքերում, դպրոցներում ու ինստիտուտներում, մարզական օբյեկտներում, տրանսպորտում (օդանավերում ու հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում), մանկական խաղահրապարակներում ու վերելակներում։

Աշխատավայրում ծխել նույնպես չի թույլատրվի։ Վեյփերները ստիպված կլինեն ծխել ծխողների համար նախատեսված վայրերում։

Օրինագիծը նաեւ արգելում է անչափահասների ներառումը նիկոտինի գործածման մեջ՝ ծխախոտից տարբերվող միջոցներով, նրանց համար նիկոտին պարունակող արտադրանք կամ սարք գնելու կամ նվիրելու միջոցով։

Նարգիլեների ու վեյփերի որոշ տեսակներ առհասարակ կարգելվեն։ Մասնավորապես կարգելվեն միանգամյա գործածման էլեկտրոնային սարքերը՝ նիկոտին պարունակող ավելի քան երեք մլ հեղուկի ընդհանուր տարողությամբ։ Նաեւ արգելվելու են բազմակի գործածման սարքերը, որոնց հեղուկի կոնտեյների տարողունակությունը գերազանցում է 10 մլ։

Օրինագծում ուշադրության կենտրոնում են նաեւ վեյփերի ու նարգիլեների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերը։ Դրանք ներառում են նման արտադրանքի արտադրությունը, դրա տեղափոխումը ԵԱՏՄ մաքսային սահմանով ու ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ռուսաստանի պետական սահմանով։ Պետք է հսկողության տակ գտնվի նաեւ վեյփերի, նարգիլեների ու դրանց լցոնանյութերի արտադրության համար սարքավորումների շրջանառությանը։

Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվում նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրնեսգրքում։ Եթե հայտնի դառնա, որ մեծահասակը դեռահասին առաջարկել է ծխել, ապա նա ստիպված կլինի 1-2 հազար ռուբլի տուգանք վճարել։ Իսկ եթե դեռահասին նրա ծնողներն են առաջակում վեյփ ծխել, ապա նրանց սպառնում է 2-3 հազար ռուբլու չափով տուգանք։ Չթույլատրված վայրերում ծխելու համար ստիպված կլինեն վճարել 500-1500 ռուբլի տուգանք։ Նիկոտին պարունակող արտադրանքը անչափահասին վաճառելու համար վաճառողը պետք է վճարի 3-5 հազար ռուբլի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար տուգանքները տատանվում են 100-150 հազար ռուբլու միջակայքում ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի