• Latest news

Նոր նյութը կարող է օգնել ուղեղի մահացու քաղցկեղի դեմ պայքարում

16 մայիսի, 2018  22:39

Գիտնականները նոր նյութ են գռել, որը կարող է արդյունավետ լինել գլիոբլաստոմայի դեմ, որը ուղեղի ուռուցքների ամենաագրեսիվ տարատեսակն է։

Գլիոբլաստոման դժվարությամբ է ենթարկվում բուժման, ու նման ախտորոշումից հետո կհյանքի միջին տևողությունը կազմում է 10-12 ամիս։ Նույնիսկ հաջող բուժումից հետո գլիոբլաստոման հաճախ է կրկնվում՝ դա կապակցված է քաղցկեղային բջիջների հատուկ ենթապոպուլյացիայի՝ գլիոմայի ցողունային բջիջների հետ, որոնք ունակ են վերականգնել իրականացված քիմիաթերապիայից հետո։

Northwestern University Feinberg School of Medicine համալսարանի գիտնականները մի քանի տարի զբաղվել են բջիջների տվյալ ենթապոպուլյացիայի ուսումնասիրությամբ ու պարզել, որ այդ բջիջները պարունակում են CDK5 ֆերմենտի բարձր խտություն։ Արգելափակելով CDK5-ն՝ հետազոտողները կարողացել են կանգնեցնել ուռուցքի աճը։ CDK5 ինգիբիտորը ստացել է CP681301 աշխատանքային անվանումը։

Գիտնականները գնահատել են CDK5 ֆերմենտի նոր բլոկատորի արդյունավետությունը գլիոբլաստոմայի երեք հիմնական ենթատեսակների բուժման ժամանակ։ Պարզվել է, որ գլիոբլաստոմայի մեզենխիմալ ձևի դեպքում CDK5-ն գրեթե չի բարձրանում։ Հետազոտողների խոսքով՝ նոր դեղամիջոցը հնարավոր կլինի գործածել գլիոբլաստոմայի նեյրոնալ ու դասական ենթատեսակների բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել