Դեղագործական ընկերություններն են նպաստել ԱՄՆ-ում ափիոնային ճգնաժամին

16 մայիսի, 2018  20:14

Թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ արտադրող ընկերությունները անուղղակի ազդեցություն են թողել ԱՄՆ-ում օփիոնատիպ դեղամիջոցներին առնչվող ճգնաժամին։ Նման եզրակացության են հանգել Բոսթոնի բժշկական կենտրոնի աշխատակիցները։

Հիմնականում դա տեղի էր ունենում  բժիշկների հանդեպ մարքեթինգային ակցիաների հաշվին, ինչի հետևանքով վերջինները սկսում էին ավելի հաճախ նշանակել օփիոնատիպ նյութեր պարունակող դեղամիջոցներ։ Վերլուծությունը, որը ընդգրկում էր Open Payments տվյալների բազան ու Medicare Part D հայտերի կատալոգը, ցույց է տվել, որ օփիոնատիպ դեղամիջոցներ նշանակած բժիշկների 43 տոկոսը դեղամիջոցների տվյալ տեսակի համար 2015-ին առնվազն 10 դեղատոմս է դուրս գրել:  Դրանից հետո գիտնականները վերլուծել են դրանից մեկ տարի առաջ այդ բժիշկներին դեղագործական ընկերությունների տարբեր վճարները ու անսպասելի զուգադիպություններ հայտնաբերել։ 2014-ին իրականացված ուղևորածախսերի,  հեռախոսազրույցների, ուտելիքի համար այդ ընկերությունների կողմից բժիշկներին փոխանցված վճարները  նպաստել էին նրան, որ 2015-ին այդ փոխհատուցումները ստացած բժիշկներն ավելի մեծ պատրաստակամությամբ նշանակեին օփիոնատիպ դեղամիջոցներ։ Միջին աճը կազմել է 9․3 տոկոս։

Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում վճարները բաժին էին ընկնում սովորական սննդին։ Փաստացի, փոխհատուցումների 92 տոկոսը կապակցված է եղել այդ կետի հետ, ընդ որում սննդի միջին արժեքը չի գերազանցել 13 դոլարը։ Ստացվում է, որ համեմատաբար ցածր գնի դիմաց դեղագործական ընկերությունները շահագրգռում էին, որ բժիշկները ապագայում ավելի մեծ քանակությամբ դեղատոմսեր դուրս գրեին։ 1 հազար դոլարը գերազանցող վճարները կազմել են օփիոնատիպ դեղամիջոցներ արտադրող ընկերությունների ծախսերի ընդհանուր քանակի ընդամենը 1․7 տոկոսը։

Գիտնականների խոսքով՝ դա չի նշանակում, որ բժիշկները միտումնավոր են գնացել այդ քայլին։ Նրանք հնարավոր են համարում, որ բժիշկները կարող էին պարզապես չգիտակցել իրենց վարքագծի փոփոխությունը  Դա տարածված հնարք է մարքեթինգում, որը թույլ է տալիս ենթնագիտակցական մակարդակի վրա հաճախորդին  դրական վերաբերմունք ներշնչել ընկերությունների հանդեպ։ Հենց այդպես կարող էին վարվել դեղագործական ֆիրմաները։ Բոսթոնի բժշկական կենտրոնի աշխատակիցները նշել են, որ իրենց հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները պետք է սահմանափակեն դեղամիջոցներ արտադրողների ու բժիշկների միջև փոխգործակցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի