• Latest news

Քալիֆորնիայում վեներական հիվանդությունների դեպքերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

16 մայիսի, 2018  23:48

2017 թվականին Քալիֆորնիայում գրանցվել է խլամիդիոզի, հոնորեայի եւ սիֆիլիսի ավելի քան 300.000 դեպք, ինչը 45 տոկոսով ավելին է, քան 5 տարի առաջ։ Այս մասին հաղորդել է նահանգի հանրային առողջապահության դեպարտամենտը։

Խլամիդիոզի եւ գոնորեայի ցուցանիշը առավել բարձր է 30 տարեկանից ցածր մարդկանց շրջանում, ընդ որում՝ խլամիդիոզն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց շրջանում, իսկ գոնորեայի եւ սիֆիլիսի դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է տղամարդկանց շրջանում։

Առողջապահության դեպարտամենտի վարակային հիվանդությունների վերահսկման բաժնի պետ, դոկտոր Ջեյմս Ուաթը (James Watt) նշում է, որ սոցիալական ցանցերը նշանակալի դեր են խաղացել վեներական հիվանդությունների դեպքերի նկատվող աճի գործում՝ օգնելով մարդկանց հեշտորեն գտնել սեքսի անանուն զուգընկերներ։

Ամեն երրորդ առավել հաճախ հանդիպող սեռական հիվանդությունների վարակման ցուցանիշները կտրուկ աճել են 2016-2017 թվականների ընթացքում, հատկապես աֆրոամերիկացիների շրջանում, որոնք սպիտակների համեմատ հինգ անգամ ավելի հաճախ են վարակվել խլամիդիոզով եւ գոնորեայով եւ երկու անգամ ավելի հաճախ սիֆիլիսով։

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները մտահոգված են նախորդ տարի սիֆիլիսի պատճառով 30 մեռելածին երեխաների առնչությամբ։ Փաստացիորեն, մեկ տարվա ընթացքում գրանցվել է 30 տոկոսանոց թռիչք եւ մեռելածին երեխաների թիվը հասել է առավելագույնին, որ գրանցվել էր 1995 թվականին։

Քալիֆորնիայի հանրային առողջապահության դեպարտամենտն աշխատում է տեղի առողջապահության դեպարտամենտի, դպրոցների, հանրային խմբերի ու երիտասարդական կազմակերպությունների հետ ամբողջ նահանգում խնդրի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

Դեպարտամենտի տնօրեն, դոկտոր Քարեն Սմիթը (Karen Smith) հորդորել է սեռականապես ակտիվ մարդկանց պահպանակներ օգտագործել եւ կանոնավոր անալիզներ հանձնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է