• Latest news

Ուժային վարժությունները կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում․ գիտնականներ

17 մայիսի, 2018  11:56

Ուժային վարժությունները, որոնք հիմա շատ տարածված են թե տղամարդկանց, թե կանանց շրջանում, կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում։ Նման եզրակացության են հանգել University of Limerick համալսարանի գիտնականները՝ անցկացնելով 2000 մարդու մասնակցությամբ 33 հետազոտությունների մետա անալիզ։

Պարզվել է, որ ծանրություններ բարձրացնելը կարող է հոյակապ համալրում լինել դեպրեսիայի դեմ ստանդարտ թերապիայի համար։ Նման վարժությունները բարձրացնում են մարդու ինքնավստահությունը։ Դրանք նաև նպաստում են ներքին օրգանների արյան շրջանառությանը ու դրական են ազդում  քնի որակի վրա։

Ուժային վարժությունները օգտակար են ոչ միայն դեպրեսիայով տառապողների համար՝ ավելի վաղ հետազոտողները պարզել էին, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է փոխել ԴՆԹ –ն հոր սերմնահեղուկում ու դրական ազդել սերնդի մտավոր ունակությունների վրա։ Մարզվող ծնողների երեխաների առաջադիմությունն ավելի բարձր է։ Ըստ ամենայնի՝ պատճառն այն է, որ նրանց ուղեղի տարբեր մասերն ավելի արդյունավետորեն են փոխգործակցում։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել