• Latest news

Տաուրինի դեֆիցիտը կարող է տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնել

17 մայիսի, 2018  21:48

Տաուրինի պակասը կարող է տղամարդկանց մոտ անպտղության պատճառ դառնալ։ ճապոնացի գիտնականները պարզել են, որ այդ նյութի դեֆիցիտ ունեցող մկները ավելի հաճախ են անպտուղ լինում, ու նրանց սերմնաբջիջներում ավելի հաճախ են արատավոր մտրաթելիկներ ձևավորվում։

Տաուրինը սուլֆաթթու է, որն օրգանիզմում գոյանում է ամինաթթու ցիստեինից։ Հայտնի է, որ տաուրինի մակարդակը նվազում է այն մարդկանց մոտ, որոնք տառապում են տագնապից, ճարպակալումից, պադագրայից ու երիկամային անբավարարությունից։ Ըստ նոր հետազոտության տվյալների, որը իրականացրել են Ցուկուբի  ու Կորնելի համալսարանների մասնագետները, տաուրինի պակասը կարող է տղամարդկանց մոտ անպտղություն սադրել ։

Հետազոտողներն  ուսումնասիրել են այն մկների սերմնահեղուկը,   որոնք չունեին CDO սպիտակուց, որը պատասխանատու է տաուրինի առաջացման համար, ու հայտնաբերել , որ CDO չունեցող կրծողների մոտ անպտղության վտանգը 10 անգամ բարձր է։ Տաուրինի մակարդակը այդ կենդանիների սերմնահեղուկում զգալիորեն ցածր էր։ Տաուրինի պակասի հետևանքով սերմնաբջիջներում գրեթե կրկնակի հաճախանում էր մտաթելիկների ձևի արատները՝ նման սերմնաբջիջները չէին կարողանում բեղմնավորել ձվաբջիջները։

Մասնագետների խոսքով՝ մտրաթելիկների ձևը փոխվում է օսմոսի ընթացքում (ջրի դիֆուզիա)։ Ըստ ամենայնի՝ տաուրինը օգնում է սերմնաբջիջների մտրաթելիկներին պահպանել ճիշտ ձևը։ Երբ կրծողներին սկսել են տաուրին տալ, նրանց սերմնաբջիջների մտրաթելիկները նորմալ ձև են ստացել։

Տաուրինը չի արտադրվում սերմնաբջիջներում, այլ դրանց մեջ է հայտնվում սեռական ուղիներից։ Դրա համար էլ սնունդը կարևոր դեր է կատարում։ Տաուրին  են պարունակում միսը, բանջարեղենը, ոլոռազգիները, ընդեղենը, կրծքի կաթն ու որոշ էներգետիկներ, դրա համար էլ տղամարդկանց խորհուրդ են տալիս այդ մթերքները ներառել իրենց ամենօրյա սննդակարգում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել