• Latest news

«Չմո» երկրում չենք ապրում». Առողջապահության նախարար

17 մայիսի, 2018  14:33

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ «չմո» երկրում չենք ապրում: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է «չմո» երկրի նախարար լինելը:

Ճշտող հարցին` Հայաստանն այլեւս «չմո» չէ՞, նախարարը պատասխանեց. «Հայաստանը նոր երկիր է: Ես արդեն պարզաբանել եմ, որ դա կոնտեքստից դուրս կտրված հայտարարություն է եղել»:

Խոսելով իր ֆեյսբուքյան գրառումներից, ինչի համար վերջին օրերին շատ է քննադատվել, Արսեն Թորոսյանն ասաց. «Արդեն անդրադարձել եմ տարբեր առիթներով, նշել եմ. կոնտեքստից կտրված սկրինշոթեր էին, ես այդ մասին բացատրություն եմ տվել, ներողություն եմ խնդրել, ավելացնելու բան չունեմ այդ թեմային»։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցում քննարկումներից մեկի ժամանակ Հայաստանը «չմո» երկիր էր անվանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել