• Latest news

Նախարար Արսեն Թորոսյանը՝ ապահովագրության, կաշառքների ու դեղերի գների մասին

17 մայիսի, 2018  16:57

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը NEWS. am Medicine –ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել մոտ ժամանակներս, նաև  հայտնել է իր տեսակետները  մի շարք առանցքային հարցերի շուրջ։

Դեղերի դուրսգրում դեղատոմսով

Առաջարկվում է հակաբիոտիկները շարունակել դուրս գրել միայն բժշկի դեղատոմսով, իսկ մնացած դեղամիջոցների մասով մեկ տարով տեխնիկական թայմ -աութ վերցնել, որպեսզի հնարավոր լինի գործընթացի բոլոր մասնակիցների հետ քննարկել այդ հարցը ու բոլորի համար հնարավորինս ընդունելի որոշում մշակել ։

Էլեկտրոնային առողջապահություն

Այս պահին էլեկտրոնային առողջապահությունը  գործում է միայն պետպատվերի ու սոցփաթեթի մասով, ու դա պետք է պահպանվի։ Հետագայում անհրաժեշտ է պարզաբանել սակագների գոյացման մեխանիզմները ու եթե դրանք արհեստականորեն բարձրացված չեն, փնտրել բուժհաստատությունների համար ծախսերի փոխհատուցման ուղիներ։

Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգ

Ծրագիրը պետք է ակտիվացնել, աշխատելով թե առաջնային օղակի բժիշկների հետ (նրանց մոտիվացնելու առումով), թե բնակչության հետ։ Ներդրվելու են նաև այլ սրքինինգային ծրագրեր, ու դա լինելու է նախարարության աշխատանքի  առաջնային ուղղություններից մեկը։

Բժշկական ապահովագրություն․ պետակա՞ն, թե՞ մասնավոր

Հիմա սոցփաթեթի շահառուներին  սպասարկում են մասնավոր ապահովագրական ընկերությունները, ու տարվա կեսին դա փոխելն իմաստ չունի։ Ինչ վերաբերում է սոցիալապես անապահովներին, ապա նրանց համար կարող է ներդրվել պիլոտային ծրագիր՝ ֆինանսավորում պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով։ Մասնավոր ու պետական ապահովագրական համակարգերի աշխատանքի արդյունավետությունը համեմատելուց հետո հնարավոր կլինի  վերջնական որոշումներ կայացնել։

Հոգեբուժություն

Ամբողջ աշխարհում ընդունված ՝ ապակենտրոնացման ու համայնքային ծառայությունների ստեղծման համակարգն արդարացնում է իրեն ու Հայաստանում նույնպես պետըք է անցնել դրան, բայց այստեղ պետք է դրսևորել կշռադատված մոտեցում՝ սկզբում պետք է տեղերում ստեղծվեն ծառայություններ ու միայն դրանից հետո է հնարավոր մտածել հոգեբուժարանների բեռնաթափման մասին։ Այսօր մասնավոր կլինիկաները, որոնք հոգեբուժական ծառայություններ են մատուցում, պետպատվեր չունեն։ Բայց հաջորդ տարվա բյուջեի բաշխման ժամանակ այդ մասին պարտադիր պետք է մտածել։

Կաշառակերության դեմ պայքար

Այստեղ երկու բաղադրիչ կա՝ պետությունը վճարում է ցածր գներով ( ու որոշ ծառայությունների մասով սակագները կարող են վերանայվել) ու բուժհաստատությունների տնօրենները բժիշկներին չեն վճարում պետպատվերից նրանց հասանելիք գումարները։ Բուժհաստատությունների տնօրեններին նամակներ են ուղարկվել՝ բուժանձնակազմի վճարների հարցում չարաշահումներ թույլ չտալու կոչով։ Պատիժները բժիշկների նկատմամբ հնարավոր են այն ժամանակ, երբ կլուծվեն այդ երկու հարցերը։

Դեղերն ու ԱԱՀ

ԱԱՀ հարցը դիտարկվում է, բայց պետք է գնահատել՝ արդյոք երկրի բյուջեն կշահի, եթե դեղերի շրջանառությունը ազատվի տվյալ հարկի տեսակից, թե՞ կտուժի։ Դեղերի գները կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում, ու կձեռնարկվեն միջոցառումներ, որպեսզի զուգահեռ ներմուծումը նորմալ աշխատի։ Ընդ որում նախարարը խոշոր դեղագործական ընկերությունների ղեկավարներին նախազգուշացնում է, որ եթե դրանից հետո էլ նրանք գների մասով մենաշնորհային համաձայնության գան, կհաջորդեն պատիժները։

Ավելի մանրակրկիտ դիտեք տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է