• Latest news

Արյունահոսությունը կանգնեցնող դեղամիջոցը կարող է օգտագործվել ինսուլտի բուժման նպատակով․ գիտնականներ

19 մայիսի, 2018  21:13

Դեղամիջոցը, որը կանգնեցնում է արյունահոսությունը ու օգտագործվում է լուրջ վնասվածքների ու հետծննդաբերական արյունահոսությունների կանգնեցման համար , կարող է օգտակար լինել նաև ինսւոլտի բուժման տեսակետից․ University of Nottingham համալսարանի գիտնականները պարզել են, որ տրանեքսամաթթուն 40 տոկոսով նվազեցնում է հեմորագիական ինսոիլտների հետևանքով մահացությունը։

Ժամանակակից գիտությունը տարբերակում է ինսուլտի հեմորագիական ու իշեմիկ տեսակները։ Երկու տեսակից էլ տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են մահանում։ Հեմորագիական ինսուլտի դեպքում արյունատար անոթների պատերի ամբողջականությունը գլխուղեղում խախտվում է, ու արյունը ձգտում է դեպի հյուսվածքներ, ճնշելով դրանք։

Վերոնշյալ գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ 12 երկրների 124 հիվանդանոցների 2325 հիվանդների մասնակցությամբ։ Հիվանդների մի մասը ինսուլտին հաջորդող 8 ժամերի ընթացքում տրանեկսամաթթու է ստացել։ Սովորաբար այդ դեղամիջոցը օգտագործվում է վնասվածքների դեպքում արյունահոսությունը կանգնեցնելու համար։ Մնացած հիվանդները հսկիչ խմբի էին  ու ստացել են ստանդարտ բուժում։

Մասնակիցներին պարբերաբար  գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Հիվանդների վիճակին հետևել են 3 ամսվա ընթացքում։ Պարզվել է, որ տրանեկսամաթթուն նպաստել է մահվան վտանգի նվազմանն ու նվազեցրել ինսուլտների կրկնման հավանականությունը։ Լավագույն արդյունքը գրանցվել է արյան ցածր ճնշում ունեցող հիվանդների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է