• Latest news

Ես ՄԻԲՍ բժշկական կենտրոնի սեփականատերը չեմ. Արսեն Թորոսյան  

18 մայիսի, 2018  20:46

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է իր ուժերի չափով այս ոլորտում կոռուպցիոն երեւույթները վերացնել, իսկ եթե չհաջողվի, ապա դա իրավապահ մարմինների գործը կլինի:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ վարանի նրանց դիմել», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ աշխատել է առողջապահության ոլորտում եւ լավ տեղեկացված է, որտեղ կոնկրետ կան կոռուպցիոն ռիսկեր:  «Դա ինձ առավելություն է տալիս դրա դեմ պայքարում: Հին մեխանիզմները ինձ չեն խանգարի, ես գիտեմ, ինչն այստեղ նորմալ չէ», - ասել է նա:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիմնական կոռուպցիոն ռիսկերը պետպատվերի բախշման եւ պետգնումների ժամանակ են լինում, որտեղ մեծ գումարներն են շրջանառվում: Կոռուպցիոն ռիսկերը առաջանում են նաեւ աշխատանքի ընդունելիս, երբ պայմանավորված մրցույթներ են անցկացվում:

Նա հավելել է, որ իր ասածը վերաբերում է հենց ԱՆ-ի կառույցներին, բայց նա նաեւ կոչ է անում մարզպետերին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց ենթակայության տակ են գտնվում բազմաթիվ բուժհաստատություններ, նույն կերպ վարվել:

Ինչ վերաբերում է պետպատվերի արդարացի բաշխմանը, ինչի մասին նա նախկինում բազմիցս ասել էր, նախարարը նշել է, որ նախատեսվում է ներդնել համակարգ, որտեղ ներկայիս վիճակով պետպատվերի հասկացություն չի լինի:

Հարցին՝  արդյոք նա նույնքան սկզբունքային կլինի ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ֆինանսավորման հարցում, որը մինչ այս ղեկավարում էր, հաշվի առնելով այն, թե ինչպես էր քննադատում Լեւոն Ալթունյանին իր «Վարդանանց» բժշկական կենտրոնի ֆինանսավորման համար, նախարարը նշել է, որ ՄԻԲՍ բժշկական կենտրոնի սեփականատերը չէ, այլ ընդամենը տնօրենն է եղել:

Թորոսյանը նշել է, որ պետպատվերի հարցը անարդարացի բաշխման համատեքստում է բարձրացրել: «Ես չեմ ուզում, որ ՄԻԲՍ-ը X դրամ ստանա, ես ուզում եմ, որ գումարները հավասար, մրցակցային եւ թափանցիկ կերպով բաշխվեն», - ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է այս մեխանիզմները վերանայել:

«Պատրաստվում ենք մեխանիզմ ներդնել, որտեղ պետպատվերի հասկացություն չի լինի: Այսինքն տարվա սկզբից ոչ մի բժշկական հաստատություն չի իմանա, որքան պետպատվեր ունի, դա կախված կլինի միայն նրանց դիմող հիվանդների թվից», - ասել է նա:

Խոսելով այն մասին, որ տարվա կեսին Հայաստանը կրկին բախվեց այն խնդրին, որ շատ հաստատություններում պետական պատվերը սպառվել է, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա օբյեկտիվ իրականություն է. բյուջեն չի ծածկում առողջապահության բոլոր կարիքները, դրան գումարած այն հավասար եւ արդարացի չի բաշխվում: Այս խնդրի լուծումը ֆինանսավորման նոր մոդելն է:

Նա համաձայնել է, որ պետպատվերի շրջանակում շատ բժշկական ծառայությունների գները շուկայականից ցածր են եւ խնդիրներից մեկը գնագոյացման մեխանիզմի վերանայումն է:

«Մենք արդեն սկսել ենք որոշ գներ վերանայել, բայց պետք է հասկանանք, որ սա ընթացիկ տարվա բյուջեի շրջանակում է: Հնարավոր է խնայողությունների հաշվին որոշ գների բարձրացում լինի, սակայն այն պայմանով, որ մեծ մասը բժիշկների աշխատավարձին ուղղվի», - ասել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել