• Latest news

Գիտնականները գտել են ֆերմետներ, որոնք «մահկանացու» են դարձնում քաղցկեղային բջիջները

19 մայիսի, 2018  23:47

Ecole Polytechnique Federale De Lausanne համալսարանի գիտնականները գտել են երկու սպեցիֆիկ հակաօքսիդանտային ֆերմենտ՝  PRDX1 ու MTH1-ը, որոնք քաղցկեղային բջիջները «մահկանացու» են դարձնում ու նպաստում են դրանց ոչնչացմանը։ 

Ինչպես հայտնի է, բջիջների ԴՆԹ-ն պարունակվում է քրոմոսոմներում։ Քրոմոսմերի ծայրում գտնվում են պաշտպանական տարրեր՝ տելոմերներ։ Տելոմերները կարճանում են օրգանիզմի ծերացմանը զուգահեռ, կրճատելով միաժամանակ նաեւ բջիջների կյանքի տեւողությունը։ Բջիջների տրոհման յուրաքանչյուր ցիկլի ժամանակ տեղի է ունենում տելոմերների ռեպլիկացիա՝ թարմացում։ Բայց տելոմերների ամբողջական վերականգնումը պահանջում է հատուկ մեխանիզմների աշխատանք, որոնք սահմանափակումներ ունեն։ Նաեւ տելոմերները շատ զգայուն են օքսիդային սթրեսի հանդեպ, ինչի պատճառով տուժում է ռեպլիկացիայի հանդեպ տելոմերների ունակությունը։

Գիտնականները պարզել են, որ  PRDX1 ու MTH1 ֆերմենտները կանխում են տելոմերային ԴՆԹ-ի օքսիդացումը քրոմոսների ծայրերում։ Այն բանից հետո, երբ մասնագետները ոչնչացրել են երկու ֆերմենտները քաղցկեղային բջիջներում, քաղցկեղային բջիջների տելոմերները սկսել են բջիջների տրոհման յուրաքանչյուր ցիկլի հետ կրճատվել ու վերջին հաշվով՝ առհասարակ վերանալ։ 

Քաղցկեղի թերապիայում ամենահեռանկարային թիրախներից մեկն է ֆերմենտատիվ տելոմերազան։ Սովորաբար տելոմերազան խոչընդոտում է տելոմերների կարճացմանը սաղմնային ու ցողունային բջիջներում, ինչի շնորհիվ օրգանիզմը զարգանում է։ Բայց տելոմերազան նաեւ շատ ակտիվ է քաղցկեղաին բջիջներում՝ այն պահպանում է դրան տելոմերների երկարությունը ու ուռուցքների բջիջները անմահ դարձնում։  PRDX1 ու MTH1 ֆերմենտների ոչնչացման շնորհիվ տելոմերազան չի կարողանում խանգարել տելոմերների կրճատմանը։  Այս հետազոտության մասին հայտնում է  Genes & Development ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել