• Latest news

3D-տպիչի օգնությամբ բժիշկները կարողացել են երեխային մեծահասակ դոնորից երիկամ փոխպատվաստել

19 մայիսի, 2018  18:04

Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust (Մեծ Բրիտանիա) հիվանդանոցի վիրաբույժները օգտագործել են 3D սկանավորման ու տպագրության տեխնոլոգիան, որպեսզի համոզվեն, որ մեծահասակ հոր կողմից տրամադրված երիկամը հնարավոր կլինի փոխպատվաստել նրա մանկահասակ որդուն։

Մասնագետների խոսքով՝ 3D-ն առաջին անգամ է գործածվել փոխպատվաստման վիրահատություն ծրագրելու ժամանակ։

Երկու տարեկան Դեքսթեր Կլարկը ծնվել է ծանր երիկամային խանգարումներով, որոնց պատճառով նա ստիպված է եղել խողովակով ստանալ սնուցում։ Չնայած նրա հայրը՝ Բրենդանը, միանգամից համաձայնել է որդուն տալ իր երիկամը, մեծահասակ օրգանը չափից մեծ էր երեխայի որովայնի խոռոչի համար, ու վիրաբույժները վստահ չէին, որ կարող են տեղավորել այն։

Մինչ վիրահատությունն իրականացնելը նրանք հատուկ սարքերի միջոցով սկանավորել են Բրենդանի երիկամն ու նրա որդու որովայնային խոռոչը, որպեսզի հետո 3D փրինթերի վրա պատրաստեն այդ մասերի մոդելները։ Համոզվելով, որ փոխպատվաստումը հնարավոր է, վիրաբույժները օգտագործել են մոդելները, որպեսզի գտնեն այդ վիրահատությունն իրականացնելու լավագույն մեթոդը։ 3D-փրինթերի վրա տպագրված մոդելները նաեւ վիրահատարան են տարել որպեսզի փոխպատվաստման ընթացքն էլ դրանց միջոցով վերահսկեն։

Փոխպատվաստումը ամբողջովին փոխել է երեխայի կյանքը՝ նա կյանքում առաջին անգամ է կոշտ ուտելիք կերել։ Դեքսթերի ծնողները հույս ունեն, որ նրա պատմությունը կոգեշնչի մյուս վիրաբույժներին ՝ օգտագործել նոր տեխնոլոգիաները երեխաների ու մեծահասակների բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել