• Latest news

Ատոպիկ դերմատիտի մասին առասպելները տարածված են թե բժիշկների, թե հիվանդների շրջանում․ մասնագետ

19 մայիսի, 2018  20:08

Ատոպիկ դերմատիտը երեխաների շրջանում առավել տարածված մաշկային հիվանդություններից մեկն է, սակայն դրա մասին բավարար գրագետ տեղեկատվություն չունեն ոչ բժիշկները, ոչ էլ հիվանդները։ Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշել է մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը՝ այդ հիվանդության մասին առասպելներն այսօր նույնպես լայնորեն տարածված են։

Օրինակ, շատերը կարծում են, որ եթե երեխայի մոտ ատոպիկ դերմատիտ կա, ապա լողացնելիս նրա մաշկը պետք է ուժեղ տրորել, իսկ երեխային պետք է նեղ հագուստ հագցնել։ Բայց իրականում նման բան անել չի կարելի՝ եւ տրորելը, եւ նեղ հագուստն է՛լ ավելի կգրգռեն մաշկը, վատացնելով հիվանդության ընթացքը։ Նաեւ համարվում է , որ եթե երեխան ատոպիկ դերմատիտ ունի, ապա տանը կենդանիներ պահել չի կարելի։ Իրականում, ըստ վերջերս իրականացված հետազոտություների արդյունքների, այդ հիվանդության դեպքում տանը ցանկալի չէ պահել կատու, իսկ շուն կարելի է պահել։

Ատոպիկ դերմատիտի ախտորոշումը նաեւ կապակցված է մի շարք խնդիրների հետ ու այն երբեմն շփոթում են մաշկային այլ հիվանդությունների հետ։

Երկրում ատոպիկ դերմատիտի ախտորոշման ու բուժման իրավիճակը փոխելու համար Մաշկավեներոլոգների հայկական ասոցիացիան Երեւանում կազմակերպել էր դասընթաց մաշկաբանների ու մանկաբույժների համար, որի ընթացքում ներկայացրել է այդ հիվանդության մասին նորագույն տվյալները։

«Այդ դասընթացից հետո բժիշկները ատոպիկ դերմատիտի մասին կիմանան ամեն ինչ՝ կլինիկայից սկսած մինչեւ ախտորոշում ու ճիշտ վարում», - նշել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Ոչ հեռավոր ապագայում ասոցիացիան ծրագրում է եւս մեկ դասընթաց անցկացնել մանկաբույժների համար, նաեւ միջոցառումներ հիվանդների համար, որպեսզի վերջիններիս գրագետ տեղեկատվություն տրամադրեն այն մասին, թե ինչպես է պետք վարվել այդ հիվանդության ժամանակ, ինչ է խորհուրդ տրվում ուտել, հագնել, ինչ անկողին է նախընտրելի ու շատ այլ մանրամասներ, որոնք կօգնեն բարձրացնել հիվանդների կյանքի որակը ու կթեթեւացնեն հիվանդության ընթացքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել