• Latest news

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում «Սլավմեդ» ԲԿ-ում

19 մայիսի, 2018  15:07

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն ընդամենը մեկ ամիս՝ մայիսի 21-ից, անվճար հիմունքներով կտրամադրի անոթաբանի անվճար խորհրդատվություն և առաջնային բուժզննում բոլորին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:

Բուժկենտրոնում մեկ ամիս շարունակ կտրամադրվի անոթաբանի անվճար խորհրդատվություն և առաջնային բուժզննում, կիրականացնի անոթների դուպլեքս հետազոտություն 50 տոկոս զեղչով, իսկ վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում նորագույն լազերային սարքավորման օգնությամբ կկատարվի երակների վարիկոզ լայնացման արագ և արդյունավետ բուժում՝ հատուկ գնով:

Անոթային հիվանդությունները մեր օրերում բավականին տարածված են, որոնք անտեսելու դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։ Աշխարհում բնակչության գալի մասը տառապում է անոթային խնդիրներով, իսկ վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում անոթային հիվանդություններով տառապում է յուրաքանչյուր 4-ը:

««Սլավմեդ» բժշկական կենտրոնը, կարևորելով հանրության առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված մշտապես իրականացվող միջոցառումների անհրաժեշտությունն ու քաղաքացիների դիմելիության արդյունքները, այս անգամ մշակել է հատուկ փաթեթներ անոթային խնդիրներով տառապող մարդկանց համար, որի օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել անոթային հիվանդությունները վաղ շրջանում, այլև անհրաժեշտության դեպքում իրականացնել վիրահատական բուժում անհամեմատ մատչելի գնով:

Ի դեպ, հպարտությամբ պետք է նշեմ նաև, որ բուժկենտրոնում բոլորովին վերջերս ներդրված անոթային վիրաբուժության մեջ մեծ պահանջարկ ունեցող նորագույն լազերային սարքավորման կիրառումը հնարավորություն է տալիս ձերբազատվել այնպիսի խնդիրներից, որոնցից են՝ վարիկոզ լայնացած երակները, ստորին վերջույթներում ծանրության զգացումը, հոգնածությունն ու այտուցվածությունը, ինչպես նաև նպաստում է տրոֆիկ խոցերի արագ ապաքինմանը` վերականգնելով ոտքերի նախկին առողջ տեսքը, իսկ ավելերդ կտրվածքների բացակայությունը բացառում է սպիների առաջացման հավանականությունը:

Մշակված փաթեթներն ընդգրկում են նաև սոցփաթեթի շահառուներին և, իհարկե, բժշկական ապահովագրություն ունեցող անձանց։ Փաթեթից օգտվելու համար  նախապես անհրաժեշտ է հերթագրվել անոթաբանի անվճար խորհրդատվության, քանի որ նմանօրինակ խնդիրներով դիմողների թիվը մեծ է»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը: 

Կենտրոնի անոթային և լազերային վիրաբույժ բ․գ․թ․ Տիգրան Քամալյանն էլ պարզաբանեց, որ երակների վարիկոզ հիվանդության ժամանակ մաշկի տակ գտնվող մակերեսային երակները տձևանում են, կորցնում էլաստիկությունը, ինչի արդյունքում լայնանում են և վերածվում վարիկոզ երակային հանգույցների: Արդյունքում խաթարվում է նաև արյան ճիշտ շրջանառությունը, զարգանում է փականային անբավարարություն և արյան հետհոսք, առաջանում են արտահայտված մազանոթային ցանցեր և վարիկոզ երակներ, առաջացնելով փափուկ հյուսվածքների սնուցման խանգարում, մաշկի գույնի և որակի փոփոխություն, իսկ ավելի ուշ փուլերում ի հայտ են գալիս տրոֆիկ խոցեր: Հիվանդության առաջացման նախադրյալներից են ժառանգական նախատրամադրվածությունը, ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, ոտքերի երկարատև ստատիկ ծանրաբեռնվածությունը, ինչպես բարձր, այնպես էլ ամբողջովին տափակ կրունկները, սեղմող-կտրող հագուստները, որոշ հորմոնալ դեղամիջոցների երկարատև կիրառումը և իհարկե հղիություններն ու ծննդաբերությունները:

Խոսելով հիվանդության ախտանշանների մասին վիրաբույժն առանձնացրեց ոտքերում բութ ցավի, ծանրության և հոգնածության զգացողությունը, հատկապես երեկոյան ժամերին ոտքերի այտուցվածությունը, սրունքի մկաններում նկատվող գիշերային ջղակծկումները, մազանոթային ցանցերի և վարիկոզ հանգույցների առկայությունը, մաշկի տրոֆիկ փոփոխությունների և խոցերի առկայությունը:

Ինչ վերաբերում է հիվանդության վիրահատական բուժմանը՝ Տիգրան Քամալյանն ընդգծեց, որ երակների վարիկոզ լայնացման ժամանակ վիրահատություններ իրականացվում են, եթե առկա է հիմնական երակային ցողունների և խոշոր ճյուղերի ախտահարում, որոնք թերապևտիկ միջոցներով հնարավոր չէ բուժել: Եթե երակը լայնացած է, առկա է փականային անբավարարություն և արյան հետհոսք, ինչը գանգատներ և անհարմարություն է առաջացնում, նշանակում է, որ երակը ոչ միայն չի կատարում իր գործառույթները, այլև ի հայտ են գալիս մի շարք գործոններ, որոնք վտանգավոր են առողջության համար և խանգարում են մարդուն շարունակել իր բնականոն կյանքը:

Վարիկոզ հիվանդության ամենավտանգավոր բարդությունը դա թրոմբոֆլեբիտն է, քանի որ նման դեպքերում վարիկոզ լայնացած երակներում առաջացած արյան մակարդուկները կարող են պոկվել և արյան հոսքի հետ հասնել մինչև թոքային զարկերակ՝ առաջացնելով թրոմբոէմբոլիա:

Կարևորելով բուժկենտրոնում ներդրված լազերային եզակի սարքավորումը վիրաբույժը նշեց, որ նորագույն բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ այսօր հնարավորություն ունեն իրականացնել ներանոթային լազերային վիրաբուժություն՝ առանց ավանդական մեծաքանակ վիրահատական կտրվածքների։ Ուլտրաձայնային վերահսկողության ներքո վարիկոզային փոփոխված հիմնական երակային ցողունների մեջ անցկացվում է լազերային ճառագիչ, որի օգնությամբ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա։ Միջամտությունը քիչ տրավմատիկ է, հնարավորություն է տալիս հիվանդին արագ ապաքինվել, քայլել նույն օրը, բուժկենտրոնում անցակացնել մեկ օրից ոչ ավելին, արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանք, միևնույն ժամանակ ունենալ առավելագույն կոսմետիկ-էսթետիկ արդյունք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է