• Latest news

Ինչպես են մոծակի խայթոցները ազդում մարդու իմունիտետի վրա

21 մայիսի, 2018  12:45

Մոծակի խայթոցները մարդու օրգանիզմում առաջացնում են մի շարք արտասովոր իմունային ռեակցիաներ, պարզել են ԱՄՆ Բեյլորի բժշկության քոլեջի գիտնականները։

Ինչպես գրում է PLOS Neglected Tropical Diseases ամսագիրը, հետազոտողները իրականացրել են փորձ լաբորատոր մկների մասնակցությամբ։ Կրծողներին փոխպատվաստել են մարդու ցողունային բջիջներ, որոնցից զարգացել են մարդու իմունային համակարգի առանձին բաղադրիչներ։ Հետո քոլեջի աշխատակիցները թույլ են տվել չորս մոծակների անարգել խայթել մի քանի լաբորատոր մկների ։ Դրանից հետո կրծողներից արյան ու այլ հյուսվածքների նմուշներ են վերցրել՝ փորձից վեց ժամ հետո, մեկ օր եւ յոթ օր հետո ։

Համեմատելով այդ նմուշները չխայթված մկների ցուցանիշների հետ՝ հետազոտողները պարզել են, որ խայթված կենդանիների մոտ ակտիվացել էր ցիտոկինների գործունեությունը՝ մոլեկուլներ, որոնք պատասխանատու են օրգանիզմի իմունային պատասխանի համար։ Բացի դրանից, վնասվել էին T- հելփերները, որոնք մասնակցում են հակավիրուսային ու ալերգիկ ռեակցիաներին։ Ընդ որում խայթոցների հետեւանքները պահպանվել են մինչեւ յոթ օր ու ազդել օրգանիզմի տարբեր հյուսվածքների՝ այդ թվում արյան, մաշկի ու ոսկրածուծի վրա։

«Մենք հայտնաբերել ենք, որ մոծակների թուքը առաջացնում է բազմազան ու բարդ իմունային ռեակցիաներ, որը մենք չէինք ակնկալում ։ Իմունային պատասխանի բազմազանությունը ինձ համար ամենազարմանալին էր։ Դա զարմանալի է, հաշվի առնելով, որ որեւէ ինֆեկցիոն հարուցիչով որեւէ իրական ինֆեկցիա չկար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ռեբեկկա Ռիկո հեսսը։

Գիտնականների կարծիքով՝ հետազոտությունը կարող է օգնել զանազան հիվանդությունների տարածումը կանխելուն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է