• Latest news

Շուկայում շուտով միգրենի դեմ նոր դեղամիջոց կհայտնվի

21 մայիսի, 2018  15:29

Սննդամթերքի ու դեղամիջոցների հսկողության ամերիկյան վարչությունը (FDA) հավանություն է տվել մեծահասակների շրջանում միգրենի կանխարգելման համար նոր դասի դեղամիջոցին։ The News York Times պարբերական պարզել է, թե ինչպես է այդ դեղը հաղթահարելու ցավը։

Նոր դեղամիջոցը, որը կոչվում է Aimovig (գործող նյութը՝ էրենումաբ) խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ամսական չորս անգամ կամ ավելի հաճախ  միգրենի նոպա են ունենում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ էրենումաբն ունակ է միգրենով օրերի քանակը կրճատել  ամսական 1-2․5 օրով։ Ամենահաճախակի անցանկալի արձագանքներն ե եղել տհաճ զգացողությունները ներարկման մասում (դեղամիջոցը ներարկում են հատուկ ներարկիչի օգնությամբ) ու փորկապությունը։

Էրենումաբն արգելափակում է պեպտիդի ակտիվությունը, որը կարևոր դեր է կատարում միգրենի զարգացման հարցում։ Այն մասին, որ այդ պեպտիդը նպաստում է նոպաների առաջացմանը, հայտնի է դարձել դեռ 1980-ականներին։ Այն ժամանակ հետազոտողները փորձել էին արգելափակել այն ՝ հատուկ մոլեկուլների օգնությամբ, սակայն պարզվել էր, որ նման դեղամիջոցները թունավոր են։ Դրա համար էլ գիտնականները որոշել են օգտագործել հակամարմիններ, որոնք արգելափակում են այդ պեպտիդի ռեցեպտորները, այսինքն թույլ չեն տալիս դրան ներգործել օրգանիզմի վրա։ Մտահղացումը հաջող է թվացել, ու հիմա մի քանի ընկերություն նման դեղամիջոցներ է մշակում   միգրենի դեմ պայքարի համար։

«Այդ դեղամիջոցները հսկայական ազդեցություն կունենան»,- համարում է Ամաալ Սթարլինգը, միգրենների հարցով մասնագետը ՝ Ֆենիքսի Մայո կլինիկայից։ «Սա զարմանալի ժամանակ է իմ հիվանդների ու ընդհանուր նյարդաբանների համար, որոնք բուժում են միգրեն ունեցող հիվանդներին»։

Amgen  եւ Novartis  ընկերություններին առաջին անգամ է հաջողվել պետության թույլտվությունը ստանալ նման դեղամիջոցների ազատ վաճառքի համար։ Հակամարմինները պետք է ինքնուրույն ներարկվեն՝ ամսական մեկ անգամ, ենթամաշկային , ցանկալի է որովայնի, ազդրի կամ նախաբազուկի  մասից։

Մյուս ընկերությունների մշակումները մի քիչ տարբերվում են , օրինակ Alder ընկերությունը հետազոտում է դեղամիջոց, որը պետք է ներարկել երեք ամիսը մեկ, բայց ներերակային։ Ենթադրվում է, որ 2019-ին ԱՄՆ-ում թույլատրված կլինեն չորս նման դեղամիջոցներ։ 

Դրանք թանկ արժեն՝ տարեկան 6900  դոլար։ Բանն այն է, որ մոնոկլոնային հակամարմինները, որոնք մտնում են Aimovig դեղամիջոցի բաղադրության մեջ, արտադրվում են կենդանի բջիջների օգնությամբ, իսկ դա բարդ ու թանկարժեք պրոցես է։

Novartis ընկերությունից ասել են, որ Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունն արդեն դիտարկում է էրենումաբի թույլատրման մասին հայտը։ Որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել