• Latest news

Գոտկատեղի չափի ու վիտամին D-ի պակասի միջև կապ է հայտնաբերվել

21 մայիսի, 2018  22:03

Որքան շատ են մարդու որովայնի մասում ճարպային կուտակումները, այդքան հավանական է, որ նա տառապում է վիտամին D-ի պակասից։ Նման եզրակացության են հանգել Նիդերլանդների Լեյդենյան համալսարանին առընթեր Բժշկական կենտրոնի հետազոտողները Էնդոկրինոլոգների եվրոպական համայնքի անդամների հանդիպման ժամանակ։

Հետազոտությանը մասնակցել են 45-65 տարեկան ավելի քան 4000 տղամարդ ու կին։ Որքան շատ ճարպային կուտակումներ են եղել մասնակից կանանց որովայնի մասում, այդքան ցածր է եղել վիտամին  D-ի խտությունը նրանց արյան մեջ։ Սակայն տղամարդկանց շրջանում նման փոխադարձ կապ չի հայտնաբերվել։ Ընդ որում տղամարդկանց դեպքում արյան մեջ վիտամին D-ի պարունակության վրա նման ձևով ազդում էր լյարդի ճարպակալումը։ Նաև թե տղամարդկանց, թե կանանց շրջանում դիտարկվում էր հետադարձ կապ վիսցերալ (ներքին օրգանների շուրջը տեղակայված) ճարպի ու արյան մեջ վիտամին D-ի պարունակության միջև։

Հետազոտողները դեռ չեն կարողանում բացատրել, թե հատկապես ինչն է այդ փոխադարձ կապի հիմքում՝ արդյոք վիտամին D-ի պակասը ճարպակալման հակում ստեղծող գործոն է, թե՞ հակառակը ՝ ճարպի ավելցուկն է հանգեցնում վիտամին D-ի խտության նվազմանը։ Նրանք առայժմ ավելորդ քաշով մարդկանց խորհուրդ են տալիս հետևել իրենց օրգանիզմում վիտամին D-ի մակարդակին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել