• Latest news

Ինչպես պահպանել սրտի առողջությունը ծեր հասակում․ հետազոտություն

22 մայիսի, 2018  11:40

Սիրտն ու արյունատար անոթները երիտասարդ ու առողջ կմնան նույնիսկ մեծ հասակում, եթե մարդը շաբաթական չորս- հինգ անգամ զբաղվի ինտենսիվ ֆիզիկական վարժություններով։ Այս մասին ասվում է Journal of Physiology ամսագրում հրապարակված հոդվածում։

«Սրտի ու անոթների առողջությամբ պետք է զբաղվել երիտասարդ տարիներից, չի կարելի սպասել մինչեւ յոթանասուն տարեկան ու ակնկալել, որ ձեզ կհաջողվի ինչ-որ ձեւով երիտասարդացնել դրանք։ Հիմա մենք մտադիր ենք ստուգել ՝ արդյոք երկու տարի սպորտով զբաղվելը կօգնեն բարելավել քառասունամյա տղամարդկանց ու կանանց սրտի ու անոթների աշխատանքը»,- հայտնել է Բենջամին Լեւինը ՝ Դալլասում գտնվող Թեխասի համալսարանից։

Լեւինն ու նր գործընկերները վերլուծել են, թե ինչպես են սպորտի տարբեր «մասնաբաժինները» ազդում սրտի ու անոթների վիճակի վրա, հիմք ընդունելով այն տվյալները, որոնք հավաքել են Դալլասի հոսպիտալները նահանգի ամենատարեց բնակիչների առողջությանը հետեւելու ընթացքում։

Ընդամենը նախագծին մասնակցել է 102 տարեց թեխասցի։ Նրանք մեկ քառորդը պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել, որոնք շարունակում էին ամեն օր սպորտով զբաղվել նույնիսկ կենսաթոշակի անցնելուց հետո, իսկ մնացածը՝ շաբաթական մեկից հինգ անգամ էին մարզվում։

Վարժությունների քանակը գիտնականները համեմատել են տարեց մարզասերների սրտի ու անոթների վիճակի հետ։ Պարզվել է, որ անոթների պատերի ճկունությունը, աորտայի ու սրտի բոլոր չորս խուցերի վիճակն ուղիղ կապ է ունեցել այն հանգամանքի հետ, թե որքան հաճախ էին Թեխասի տարեց բնակիչները զբաղվում մարզանքով կամ վարժությունների այլ տեսակներով։

Առաջին դրական էֆեկտները, բժիշկների խոսքով, արձանագրվել են արդեն այն դեպքում, եթե թոշակառուները ամբողջ կյանքի ընթացքում շաբաթական երկու- երեք անգամ զբաղվել են սպորտով ։ Այդ դեպքում սիրտն ու անոթները, որոնք արյուն են մատակարարում ուղեղին ու դեպի վիզ, իդեալական վիճակում էին գտնվում։

Ամենամարզված թոշակառուներն  ոչ միայն երիտասարդ սիրտ ու վզի անոթներ ունեին, այլեւ նրանց մնացած խոշոր զարկերակներն էլ էին շատ լավ վիճակում։ Ընդհանուր առմամբ հոդվածագրերը համարում են, որ բավական է մի քանի տարի շարունակ շաբաթական չորս- հինգ օր սպորտով զբաղվել, որպեսզի սիրտը երիտասարդ մնա նաեւ մեծ տարիքում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է