• Latest news

Տարին մեկ անգամ ի՞նչ անվճար կանխարգելիչ զննում կարող են անցնել քաղաքացիները պոլիկլինիկաներում         

22 մայիսի, 2018  12:06

Հայաստանի առողջապահության նախրարաությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության 18 տարեկան եւ բարձր տարիքային խմբի մեծահասակ քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` թերապեւտի կամ ընտանեկան բժշկի մոտ, հետեւյալ ծավալների շրջանակում.

առողջապահական հարցերով կրթում

զարկերակային ճնշման չափում,

3) գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),

4) կրծքագեղձի զննում,

5) Պապ քսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),

6) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,

7) մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:

«Կոչ ենք անում Ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից եւ անել Ձեր քայլը Ձեր իսկ առողջության պահպանման հարցում:

Հիշեցնում ենք, որ Դուք ազատ եք Ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում եւ սահմանված կարգով կարող եք դիմել Ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ եւ ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ», - ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է