• Latest news

Ստոմատոլոգնորը նախարար Արսեն Թորոսյանին նամակ փոխանցեցին

22 մայիսի, 2018  16:09

Ատամնաբույժների ու նրանց հիվանդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն ուզում են մասնակցել առողջապահության նախարարության ու մյուս գերատեսչությունների այն քննարկումներին, որոնք վերաբերում են ատամնաբուժությանը։ Այս մասին ասվում է նամակում, որն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին են փոխանցել «Ստոմինվեսթ» ու «Հայաստանի մասնավոր ատամնաբուժական կլինիկաների բժիշկներ» ՀԿ-ների ներկայացուցիչները։

Ինչպես NEWS. am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշել է ատամնաբույժ, «Ասա «ոչ» էլեկտրոնային առողջապահությանը» նախաձեռնության անդամ ու «Ստոմինվեսթ» ՀԿ-ի նախագահ Սամվել Սարգսյանը, ինքն ու իր գործընկերները հաճախ են այցելում Հայաստանի մարզերի ատամնաբուժական կլինիկաներ, հետևաբար լավատեղյակ են այդ խնդիրների մասին, դրա համար էլ իրենց մասնակցությունը քննարկումներին կարող է նպաստել ավելի ադեկվատ որոշումների կայացմանը, որոնք կնպաստեն թե Երևանում, թե դրա սահմաններից դուրս ատամնաբուժության զարգացմանը։

Նամակում նաև նշված է, որ ատամնաբույժները կցանկանային անձամբ հանդիպել առողջապահության նախարարի հետ, որպեսզի նրան ներկայացնեն իրենց ոլորտի խնդիրները։

Այդ ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը, ըստ ատամնաբույժների, հարկային ոչ ադեկվատ քաղաքականությունն է՝ յուրաքանչյուր ատամնաբուժական աթոռի համար սահմանված հարկի չափը (80 հազար դրամը), չափից մեծ է, բացի դրանից ատամնաբույժները ստիպված են նաև եկամտահարկ վճարել։ Իսկ էլեկտրոնային առողջապահության ներդրումը էլ ավելի է բարդացնում ատամնաբույժների կյանքը ու հանգեցնում է լրացուցիչ խնդիրների ու ծախսերի։

Էլեկտրոնային առողջապահության համակարգից՝ դրա ներկայիս տեսքով, ատամնաբույժները նույնպես ծայրաստիճան դժգոհ են, քանի որ այն լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում առանց այդ էլ աշխատանքով ծանրաբեռնված ատամնաբույժների համար։

Հիշեցնենք, որ մի խումբ ատամնաբույժներ, որոնք ուզում են իրենց խնդիրների հանդեպ գրավել հասարակայնության ու պատասխանատու անձանց ուշադրությունը, մայիսի 14-ին հավաքվել  էին Հայաստանի ԱՆ շենքի մուտքի մոտ։ Նրանց ակցիային ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստացել է մասնագետների ու պետեկամուտների հանձնաժողովի հետ քննարկել ատամնաբուժական ծառայությունների հարկադրման հարցերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է