• Latest news

Ինչո՞ւ է պետք օրական գոնե մեկ ձու ուտել

23 մայիսի, 2018  10:41

Օրական գոնե մեկ ձու ուտելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները Չինաստանում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա, որին մոտ կես միլիոն մարդ է մասնակցել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Heart ամսագրում։

Մի քանի սերունդ առաջ ձուն համարվում էր առողջ սննդակարգի անբաժանելի մասը, բայց հետո դրանից սկսեցին հրաժարվելլ՝ խոլեստերինի հետ կապված մտավախությունների պատճառով։ Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ պետք է շարունակեն ամեն օր ձու օգտագործել՝ թեկուզ ինսուլտի ու սրտի հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար։

Գիտնականները դիտարկել են Չինաստանի 30-79 տարեկան ավելի քան 400 հազար բնակիչների առողջությունը։ Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցների 13․1 տոկոսը գործածում էր օրական մեկական ձու, իսկ 9․1 տոկոսը ծայրահեղ հազվադեպ էր ուտում ձու կամ առհասարակ չէր ուտում։ Բոլոր չինացիներին հետևել են 9 տարիների ընթացքում, ու այդ տարիներին գրանցվել է սրտանոթային հիվանդությունների 83 977 դրվագ, նաև՝ 9 985 մահ։ Բացի դրանից, դիտարկումների մասնակիցների շրջանում գրանցվել է կորոնար համակարգի 5 103 խոշոր խախտում, օրինակ ինֆարկտ։

Եվ այսպես, ըստ հետազոտության, օրական մեկ ձուն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը 26 տոկոսով, իսկ ինսուլտից մահվան հավանականությունը՝ 28 տոկոսով այն մարդկանց համեմատ, որոնք գրեթե չեն օգտագործում ձու։ Բացի դրանից, շաբաթական 5 ձու ուտողները  12 տոկոսով հազվադեպ են տառապում սրտի հիվանդություններից, իսկ կանոնավոր կերպով ձու ուտելու դեպքում ցանկացած սրտանոթային հիվանդությունից մահանալու հավանականությունը նվազում էր 18 տոկոսով։

Ձուն օգտակար նյութերի պարունակությամբ ամենահագեցած սննդամթերքներից մեկն է։ Ձվի մեջ պարունակվում է շատ սպիտակուց, վիտամիններ A, D, B12, նաև՝ լյուտեին ու զեակսանտին, որոնք նպաստում են տեսողության ամրապնդմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է