• Latest news

Հնդկաստանում անհայտ սեռի ջրահարս երեխա է ծնվել (ֆոտո)

22 մայիսի, 2018  19:00

Ուշադրություն. Որոշ մարդկանց ներքոբերյալ լուսանկարները կարող են տհաճ թվալ

Հնդկաստանում հազվադեպ «ջրահարսի սինդրոմով» երեխա է ծնվել՝ երեխայի ոտքերը միաձուլված են եղել՝ նման ջրահարսի պոչի, իսկ սեռական օրգաններ նա ընդհանրապես չի ունեցել, այդ պատճառով բժիշկները այդպես էլ չեն հասկացել նրա սեռը։ Քանի որ նորածնի աղիքները եւ թոքերը ձեւախեղված են եղել, նա մահացել է ծնվելուց 15 րոպե անց։

Երեխայի մայրը՝ 25-ամյա Դիկշա Քեմբլը մայիսի 21-ին դիմել է Բիդ քաղաքի պետական հիվանդանոց ծննդաբերական ցավերի սկսվելուց հետո։ Ամբողջ հղիության ընթացքում նա մի անգամ է ուլտրաձայնային հետազոտություն անցել եւ չի պատկերացրել, որ երեխայի մոտ զարգացման խնդիրներ կան։

Նորածնի հայրը՝ 32-ամյա Նանոբա Քեմբլը ասել է, որ երեխայի կորուստը մեծ վիշտ է իրենց ընտանիքի համար։ 3 տարի առաջ այս զույգը եւս մեկ երեխա էր կորցրել, ճիշտ է դրանից հետո նրանց հաջողվել էր առողջ աղջիկ ունենալ։

«Ջրահարսի սինդրոմով» երեխաները շատ հազվադեպ են ծնվում՝ մեկ դեպք 60-100 000  առողջ երեխաների դիմաց։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել