• Latest news

Վաղուց հայտնի դեղամիջոցը կարող է օգնել շարժողական նեյրոնների հիվանդությունների դեմ պայքարում․ գիտնականներ

23 մայիսի, 2018  21:08

Էբսելեն դեղամիջոցը, որը բժշկության մեջ գործածվում է դեռ 1980-ականներից, կարող է օգնել շարժողական նեյրոնների ժառանգական հիվանդությունների դեմ պայքարում։ Նման եզրակացության են հանգել University of Liverpool համալսարանի գիտնականները այն հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Շարժողական նեյրոնի հիվանդությունները տարբեր կլինիկական դրսևորումներով ու կանխատեսումներով  հիվանդությունների խումբ է։ Բոլոր այդ հիվանդությունների հիմքում գլխուղեղի ու ողնուղեղի շարժողական նեյրոնների վնասվածքներն են։ Շարժողական նեյրոնների հիվանդությունների թվին են պատկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզը , առաջնային լատերային սկլերոզը ու այլ պաթոլոգիաներ։

Շարժողական նեյրոնների հիվանդությունների ժառանգական ձևերը հազվադեպ են  հանդիպում ( դեպքերի ընդհանուր քանակի 5-10 տոկոսը)։ Դրանց մոտ 20 տոկոսը կապակցված է այն  գենի  մուտացիաների հետ, որը կոդավորում է SOD1 սպիտակուցը․ մուտացիաների պատճառով խախտվում է սպիտակուցի ձևավորման պրոցեսը, ու այն դառնում է իր կառուցվածքով անկայուն ու սկսում է կուտակվել շարժողական նեյրոններում, ինչը հանգեցնում է նեյրոնների ոչնչացմանը։

Վերոնշյալ գիտնականներն օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաներ (կրիստալոգրաֆիա, մասս- սպեկտրոմետրիա ու միջուկային- մագնիսային ռեզոնանսի սպեկտրոսկոպիա) , որպեսզի գտնեն մի միջոց, որը ունակ է կարգավորել SOD1-ի կոդավորման պրոցեսը։ Նրանք պարզել են, որ էբսելեն հակաօքսիդանտը, որը կիրառվում է ինսուլտի թերապիայի մեջ, վերականգնում էր SOD1 ձևավորման մի քանի կարևոր փուլեր։ Գիտնականների խոսքով, հավանական է, որ էբսելենը կարող է կանխել շարժողական նեյրոնների ոչնչացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել