• Latest news

Սխտորը կանխում է սրտի հիվանդությունները

12 մայիսի, 2014  13:52

Սխտորի հանուկը կարող է կանգնեցնել սրտի հիվանդությունների զարգացումը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կասեցնել զարկերակներում խցանման առաջացումը, ցույց է տվել նոր հետազոտությունը։

Հետազոտությունը կատարվել է ամերիկյան Harbor-UCLA բժշկական կենտրոնում սրտաբան Մեթյու Բուդոֆֆի ղեկավարության։ Նա սրտային խնդիրներով եւ առնվազն մեկ գլխավոր զարկերակի խցանմամբ 72 հիվադի ԿՏ հետազոտություն է կատարել։ Մասնակիցների կեսը այնուհետեվ ընդունել է սխտորի հանուկի հաբեր օրական երկու անգամ – առավոտյան եւ երեկոյան։ Մասնակիցների մյուս կեսին տվել են պլացեբո։

Մեկ տարի անց նա կրկնել է ԿՏ հետազոտությունը եւ հայտնաբերել, որ այն հիվանդների մոտ, ովքեր սխտորի հանուկ են ընդունել, զարկերակների խցանումը հետընթաց է ապրել։ Մինչդեռ պլացեբո ընդունող հիվանդների մոտ հիվանդությունը զարգացել է։

Սխտորի հանուկով կենսաակտիվ հավելումները հասանելի են դեղատներում, սուպերմարկետներում, անգամ ինտերնետում։ Դրանք հում սխտորի նման սուր հոտ չունեն, հաղորդում է Newsmax Health-ը։

Բուդոֆֆը նշել է, որ սխտորը իջեցնում է հոմոցիստեինի՝ սիրտանոթային հիվանդությունների մարկերի՝ մակարդակը։ Նա խորհուրդ է տալիս ընդունել օրական 1200մգ երկու չափաբաժնով՝ առավոտյան եւ երեկոյան։

«Սա բնական կենսահավելում է, որը հավանության է արժանացել գիտության եւ բժշկության կողմից», - ասել է սրտաբանը։ «Ես խորհուրդ եմ տալիս սխտոր ուտել ամեն օր, բայց դժվար է վերահսկել սննդային նյութերի քանակը հում սխտորի մեջ։ Ահա թե ինչու մեր հետազոտություններում օգտագործում ենք հանուկը», - ասել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել