• Latest news

Տան չափից մանրակրկիտ մաքրությունը կարող է մանկական քաղցկեղի պատճա՞ռ դառնալ

25 մայիսի, 2018  11:43

Տանը ստերիլ մաքրություն պահպանելու՝ ծնողների ձգտումը կարող է վտանգավոր լինել երեխաների համար, համարում է բրիտանացի կենսաբան Մել Գրիվզը Լոնդոնի քաղցկեղի հետազոտության ինստիտուտից։

Գիտնականի խոսքով՝ չափից մանրակրկիտ մաքրությունը կարող է ոչնչացնել միկրոօրգանիզմների բազմազանությունը, որոնց հետ փոխգործակցությունը երեխաների օրգանիզմն ավելի կայուն է դարձնում հիվանդությունների հանդեպ։ Գրիվզը վերլուծել է մոտ 200 հետազոտություն, որոնք իրականացվել են վերջին 30 տարիներին։ Նա իր վերլուծության մասին գրել է Nature reviews Cancer ամսագրում։

Սուր լիմֆոբլաստային լեյկոզը  արյունաստեղծ համակարգի արագ զարգացող ուռուցքաբանական հիվանդություն է ։ Սա երեխաների շրջանում լեյկոզի ամենատարածված տեսակն է, ընդ որում տղաները դրան ավելի շատ են հակված, քան աղջիկները։ Հիվանդության պատճառների մասին ակտիվ բանավեճ է ընթանում՝ այդ պատճառներից են համարվում ժառանգական հակումը, ճառագայթման ազդեցությունն ու որոշ ինֆեկցիաների ազդեցությունը։

Գրիվզը ենթադրում է , որ սուր լիմֆոբլաստային լեյկոզը ներառում է երկու առանձին տարր։ Առաջինն այն մուտացիաներն են,որոնք հանգեցնում են հիբրիդային գեների առաջացմանը, որոնք իմունային համակարգը ավելի խոցել են դարձնում։ Ինֆեկցիաները, որոնք ներառում են սեզոնային գրիպը, կարող են գործի դնել երկրորդ փուլը, որտեղ լիմֆոբլաստային բջիջները սկսում են անվերահսկելիորեն բազմանալ։ Հնարավոր է, դա տեղի է ունենում, որովհետև խոցելի իմունային համակարգը չափից ակտիվ է արձագանքում վարակիչ հիվանդություններին։

Ըստ գիտական աշխատությունների, որոնք հետազոտում էր Գրիվզը, շրջակա միջավայրի մաքրությունը կարող է կարևոր դեր կատարել լուրջ ինֆեկցիաներին՝այդ թվում գրիպին իմունային համակարգի հանդիպումը նախապատրաստելու հարցում։ Մի քանի հետազոտությունների տվյալներով, լեյկոզը հաճախ է զարգանում լաբորատոր կենդանիների մոտ, որոնց պահում են ստերիլ պայմաններում։ Միաժամանակ այդ հիվանդությունն ավելի հազվադեպ է հայտնաբերվում այն երեխաների մոտ, որոնք հաճախել են մսուր կամ մեծացել են բազմազավակ ընտանիքներում՝ այլ երեխաների հետ մշտական շփումը նպաստում է ինֆեկցիաների հանդեպ նորմալ ռեակցիային։ Չափից մանրակրկիտ մաքրությունը կարող է նվազեցել այս դրական հատկությունը՝ հատկապես նորածինների դեպքում, որոնք հազվադեպ են շփվում այլ երեխաների հետ ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել