• Latest news

Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը երկրի տնտեսությունից է կախված․ մասնագետ

24 մայիսի, 2018  22:22

Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը կախված է երկրի տնտեսական իրավիճակից, որքան վճարունակ է բնակչությունը, այդքան ավելի բարձր է ծառայությունների որակը, որոնք նրանք կարող են ակնկալել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել պրոֆեսոր Բեդրոս Յավրու-Սակուկը՝ Նյու Յորքի համալսարանից։

Նրա խոսքով՝ որակյալ ատամնաբուժական գործիքները ու նյութերը էժան չեն, ու ատամնաբույժները, որոնք մասնավոր պրակտիկա ունեն, դրանք ձեռք չեն բերի, եթե չկարողանան ողջամիտ ժամանակահատվածում վերադարձնել դրանց համար ծախսած գումարները։

«Եթե երկրի բնակչությունը վճարունակ չէ, չարժե ակնկալել, որ երկրում որակյալ բուժում կամ պրոթեզավորում կլինի», - նշել է Յավրու-Սակուկը: - «Իսկ եթե տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի վճարունակ կդառնան, դա կնպաստի երկրում ատամնաբուժության զարգացմանը»։

Նրա կարծիքով, բժշկության զարգացմանն առհասարակ ու ատամնաբուժության զարգացմանը մասնավորապես կարող է նպաստել նաև բժշկական ապահովագրության ներդրումը, եթե իհարկե ապահովագրական մուծումներն ու վճարները ողջամիտ լինեն։ Այսպես թե այնպես, ապահովագրությունը բազմաթիվ բժշկական ծառայություններ ավելի մատչելի կդարձնի բնակչության ավելի լայն շերտերի համար։

Թե պարտադիր պետական, թե մասնավոր բժշկական ապահովագրության ներդրման կարևորությունը լրագրողների հետ զրույցում ընդգծել է նաև ԱՆ գլխավոր ատամնաբույժ, Ատամնաբույժների ասոցիացիայի ղեկավար Լազար Եսայանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանում մարդկանց մեծ մասն ունենա առողջության ապահովագրություն, ապա նրանք կիմանան,  որ առողջական խնդիրներ ունենալու դեպքում դրանք հնարավոր կլինի լուծել։

Պրոֆեսոր Բեդրոս Յավրու-Սակուկը Հայաստան է ժամանել Ատամնաբույժների հայ- ամերիկյան  առաջին միջազգային կոնգրեսին մասնակցելու համար, որը անցկացվում էր մայիսի 24-26-ը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ու նվիրված էր առաջին հանրապետության 100-ամյակին։ Կոնգրեսի ընթացքում Հայաստանի ու ԱՄՆ-ի բազմաթիվ մասնագետներ կքննարկեն ատամնաբուժության արդիական հարցերն ու խնդիրները  ու երկրում դրա զարգացման ուղիները։

Մայիսի 28-ին մասնագետների հետ հանդիպում ու փորձի փոխանակություն է ծրագրվում նաև Արցախի մայրաքաղաք  Ստեփանակերտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է