• Latest news

Իրավապահներին դիմելու առիթ դեռ չի եղել․ առողջապահության նախարար

24 մայիսի, 2018  15:04

Առողջապահության ոլորտում «ատկատների» կապակցությամբ իրավապահ մարմիններին դիմելու առիթ դեռ չի եղել։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով նախօրեին իր ելույթը ԱԺ-ում։

Նա կրկնել է, որ այդ հարցը պետք է դիտարկել երկու հարթություններում՝ «երբ մենք ապահովենք պատշաճ աշխատավարձ բժիշկների համար, ու դրանից հետո լինեն «տվյալ գործընթացի չարակամ շարունակողներ», ապա կդիմենք»։

Նա հավելել է, որ կոռուպցիոն սխեմաները այս պահին գտնվում են բացահայտման փուլում՝ հիմնականում դրանք գնումներն են, տենդերները, պետական գումարների բաշխումը։

«Շատ հաճախ շատ բան արվում է օրենքի տառով, բայց ոչ արդյունավետորեն։ Օրինակ, տենդերին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն, նա մի գին է առաջարկում, ու հենց ինքն էլ շահում է տենդերը։ Ամեն ինչ օրենքի շրջանակում է, բայց փաստացի կա անդրկուլիսյան պայմանավորվածություն։ Այսուհետ նման բան չի լինի ու չի լինի պետական միջոցների այնպիսի բաշխում, որը չի համապատասխանում պետության շահերին», - ասել է նախարարը։

Երբ խնդրել են նշել ոչ արդյունավետ ծախսերի գումարը՝ Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ օրինակ գտել է մոտ 480 մլն դրամ, որն ուղղված էր առողջարանային բուժմանը։

«Բայց մեր բյուջեի պայմաններում ես նման բան չէի անի։ Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ փողի պակասի պատճառով մարդիկ կարող են պարզապես մահանալ», - ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել