• Latest news

Դեղերի զուգահեռ ներմուծման համար այլեւս արհեստական խոչընդոտներ չեն լինի․ նախարար

24 մայիսի, 2018  15:56

Անդրկուլիսյան պայմանավորվածությունների կամ մաքսատան հետ կապված խնդիրների արդյունքում դեղերի շուկայի մենաշնորհականության դեմ պայքարով պետք է պետական եկամուտների կոմիտեն պետք է զբաղվի։ Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պայքարելու է մենաշնորհականության դեմ երկու այլ ուղիներով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առաջին ուղին, նրա խոսքով, դեղամիջոցների զուգահեռ ներմուծման նոր կարգի ներդրումն է, որի համաձայն, կոնկրետ դեղամիջոցը ներմուծելու հնարավորություն կունենա ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ընկերություն։ Այս ոլորտում առողջ մրցակցությունը կհանգեցնի դեղերի գների նվազմանը։

Նախարարի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանում եղել են թե օրենսդրական, թե արհեստական խոչընդոտներ զուգահեռ ներմուծման համար, ապա դրանք այլևս չպետք է լինեն։

Մենաշնորհականության դեմ պայքարի երկրորդ ուղին ներմուծման ու դեղերի գրանցման  ընթացակարգերի պարզեցումն է։ Նախարարի խոսքով՝ կան դեղեր, որոնք հիվանդների համար կենսական կարևորություն ունեն, բայց մեծ եկամուտ չեն ապահովում, դրա համար էլ ներմուծողները շահագրգռված չեն ներմուծել դրանք։ Նման դեղամիջոցներ Հայաստանում գրանցելու է հենց պետությունը, որը, ինչպես շեշտեց նախարարը, կստանձնի գրանցման հետ կապված ֆինանսական հարցերը, որպեսզի մասնավոր ընկերությունների համար ավելի հեշտ լինի այդ դեղամիջոցները ներմուծելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է