• Latest news

Աշխատավարձի բարձրացման մասին կարելի է մտածել անարդյունավետորեն ծախսված գումարները վերադարձնելուց հետո․ նախարար

24 մայիսի, 2018  17:48

Հայաստանում առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերը շատ ցածր են, ու հիմա քննարկվում են դրանց բարձրացման հնարավոր ուղիները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ քննարկվող տարբերակները հիմա մի քանիսն են՝ բուն աշխատավարձերի բարձրացումից սկսած մինչև բուժաշխատողներին սոցփաթեթների տրամադրում, այնպիսիք, ինչպիսիք տրամադրվում են պետծառայողներին ու ուսուցիչներին։ Սակայն վերջնական որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ վերադարձվեն պետբյուջեի բոլոր անարդյունավետորեն ծախսված միջոցները։ Նախարարի խոսքով, դա  ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա 1-2 ամիսներին՝ իսկ առայժմ մասնագետները վերանայում են բոլոր ծրագրերը, որոնք պետական ֆինանսավորում են ստացել, որպեսզի հասկանան, թե այդ ֆինանսավորումը որքանով է նպատակահարմար եղել։

«Երբ վերադարձվեն բոլոր անարդյունավետորեն ծախսված գումարները, մենք արդեն կկարողանանք որոշել, թե ինչպես ծախսենք դրանք», - նշել է նախարարը։

Նա հավելել է, որ բժիշկների ցածր աշխատավարձերը պոլիկլինիկաների միակ խնդիրները չեն՝ պոլիկլինիկաները ինչ-որ իմաստով արդեն հնացել են ու վերակազմակերպման կարիք ունեն։ Բնականաբար դա չի նշանակում, որ դրանք պետք է փակել՝ պետք է պարզապես ստեղծել որոշակի միջավայր, ու պոլիկլինիկաների հարցը ինքնըստինքյան կլուծվի։

Նախարարը նաև հիշեցրել է, որ ընտանեկան բժշկի ինստւտուտը Հայաստանի մարզերում կայացել է, դրա համար էլ գյուղական ամբուլատորիաներում ընտանեկան բժիշկների աշխատավարձը ավելի բարձր է, քան Երևանում՝ եթե լավ ընտանեկան բժիշկը մարզում կարող է ստանալ մինչև 300-400 հազար դրամ, ապա Երևանում պոլիկլինիկայի բժշկի աշխատավարձը հազիվ է հասնում 100 հազարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել