• Latest news

Հայաստանի 3 մարզերում նախատեսվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսել. նախարար

24 մայիսի, 2018  19:21

Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում նախատեսվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի պիլոտային ծրագիր սկսել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ծրագրի մեկնարկի հստակ ամսաթվերի մասին նախարարը չհաղորդեց, բայց ենթադրվում է, որ հաջողության դեպքում այն կընդլայնվի եւ նման սքրինինգը կանցկացվի նաեւ մյուս մարզերում:

Քննարկվում է նաեւ մեկ այլ սքրինինգային ծրագրի՝ հաստ աղիքի քաղցկեղի ներդրման հարցը:

Երկու ծրագրերն էլ, նախարարի խոսքով, կօգնեն կանխել հիվանդությունները (կամ վաղ փուլերում հայտնաբերել): Նախարարը հիշեցրեց, որ հիվանդությունների կանխարգելումը ավելի հեշտ ու էժան է, քան դրանց բուժումը, հենց այդ պատճառով են նման ծրագրերը կարեւոր:

Հիշեցնենք, որ 40-45 տոկոս դեպքերում Հայաստանում քաղցկեղը դեռեւս ախտորոշվում է 3-րդ, 4-րդ փուլերին: Ուշ ախտորոշումը, իհարկե, զգալիորեն վատթարացնում է կանխատեսումները: Սքրինինգային ուսումնասիրությունները կատարվում են որեւէ ախտանիշի բացակայության ժամանակ, ինչի շնորհիվ քաղցկեղը հնարավոր է լինում հայտնաբերել ավելի վաղ փուլերում, երբ բուժումը ավելի էժան է եւ ավելի արդյունավետ:

Հիշեցնենք նաեւ, որ այս պահին Հայաստանում  սքրինինգային ծրագիր է անցկացվում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Այս ծրագրի շրջանակում 30 տարեկանից բարձր կանայք կարող են անվճար ՊԱՊ թեստ հանձնել, որը թույլ է տալիս արգանդի վզիկի հյուսվաքծների փոփոխությունները հայտնարբել, որոնք կապված են արգանդի վզիկի քաղցկեղի հետ: Այս ծրագրի շրջանակում նաեւ հիպերտոնիան եւ շաքարախտը ժամանակին ախտորոշելու համար չափում են զարկերային ճնշումը եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել