• Latest news

Որքա՞ն արժե «անվճար ծննդօգնությունը». դրվագներ մի ֆեյսբուքյան գրառումից

25 մայիսի, 2018  12:56

Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնությունն անվճար է, պետությունը հոգում է ծախսերը. ֆեյսբուքյան իր էջում ապագա մայրերին հիշեցրել է ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) փորձագիտական, գնահատման եւ մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը: «Հաճախ ասում են՝ այո անվճար է, բայց ստիպված ենք վճարովի պալատ վերցնել, քանի որ անվճար ազատ պալատ չկա: Եթե դուք հրաժարվում եք վճարովի պալատից բուժհիմնարկը պարտավոր է տրամադրել ձեզ անվճար պալատ:

Ցանկացած հարցի դեպքում զանգահարեք Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով: Ձեր զանգերը շատ կարեւոր են»,- գրել է նա:

Մասնագետի այս կոչին արձագանքել են ապագա եւ ներկա շատ մայրեր: Ըստ նրանց մեկնաբանությունների՝ անվճար համարվող ծննդօգնությունը մոտավորապես 200-300 հազար դրամ է արժենում, եւ խնդիրը միայն վճարովի պալատը չէ: Մի քանի մեջբերում այդ գրառումներից.

«Armine Simonyan -լավ պայմաններում, լավ մասնագետի մոտ ծննդաբերելը անվճար չէ, 200-300 հազար դրամ է կազմում: Հայաստանի մասնագիտացված հիվանդանոցներում, որտեղ երկրիս լավ գինեկոլոգներն են, 60հզ դրամ միայն 9 ամիս բժշկի հսկողությունն արժե, դոպլերը, որը պարտադիր է, 15-20 հզ արժե, ինչը շատ մայրիկներ չեն անում եւ արդյունքում ունենում են թերզարգացած երեխաներ... ...այնպես որ ձրի պանիր միայն թակարդում կա։

Анна Манукян. Գումարած դրան, որոշ անալիզներ էլ են վճարովի, դե, էլ չասած, որ ուզում ես հենց քեզ 9 ամիս հետեւած բժիշկը ծնունդն ընդունի առանձին պալատում, այլ ոչ թե օրվա հերթապահը, դա էլ 90.000 է։ Ընդհանուր՝ մի 200.000 կազմում է նորմալ պայմաններում ծննդաբերությունը։ Պլյուս որ անենք կողքդ պտտվող եւ բացեիբաց մաղարիչ ուզող անձնակազմին, թիվը ավելի կմեծանա։

Armine Simonyan. անվճար ծննդաբերում են ստիպված, հնարավորություն չունեցող կանայք, ովքեր մարզերից քաղաք չեն կարող հասնել...դուք մարզային հիվանդանոցները ու դրանց սարքավորումները տեսե՞լ եք…»:

Անձնական օրինակով բերված այլ փաստերում եւս գրեթե նույն թվերն են նշում: Ընդ որում, այս գները պաշտոնական են, եւ ներառված են բուժկենտրոնների գնացուցակներում։ Պատասխանելով մայրիկների գրառումներին, Աշոտ Սարգսյանը կրկին հիշեցրել է. «Պետությունը կնքում է պայմանագիր, կան նախարարի հրամաններ, որոնցում հստակ նշված է, թե ինչպես պետք է մատուցվեն ծառայությունները: Եթե բուժհաստատությունը ուզում է գումար վերցնել ծննդաբերության համար եւ կարծում է, որ քիչ է տրամադրում պետությունը, ապա կարող է հրաժարվել պետպատվերից եւ մասնավորի հիմունքով սահմանել գնացուցակ եւ տեղեկացնել ազգաբնակչությանը, որ իրենց մոտ ծառայությունները վճարովի են: Իսկ եթե ծննդատունը կնքել է պայմանագիր, ապա պետք է պահպանի կարգը»:

NEWS.am Medicine-ի հարցին, թե արդյո՞ք միայն թեժ գիծ զանգահարելը բավարար է, Աշոտ Սարգսյանը պատասխանեց, որ դա է օրինական ճանապարհը, նաեւ իրավական հիմքը՝ խնդրի հետքերով գնալու եւ լուծում տալու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել