• Latest news

«Իդեալական ոստիկան կլինեմ» ներառական ծրագրի շրջանավարտուհին երազում է Ոստիկանական ակադեմիա ընդունվել

26 մայիսի, 2018  15:05

Ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ Անահիտ Թևոսյանը, Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի ներառական ծրագրի շրջանավարտուհին, երազում է ոչ թե մոդել կամ դերասանուհի, այլ ոստիկան դառնալու մասին։ Դերասանական փորձ Անահիտն ունի՝ նա գլխավոր դերերից մեկն է կատարել Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով թատերական բեմադրությունում, ու ուսուցիչների ու հասակակիցների խոսքով, շատ լավ է կատարել։ Այդուհանդերձ, դերասանուհի դառնալու հեռանկարը նրան չի գրավում։

«Ես մտադիր եմ ընդունվել Ոստիկանական ակադեմիա՝ հիմա դա իմ միակ երազանքն է»,- պատմում է Անահիտը՝ NEWS. am Medicine –ի թղթակցի հետ զրույցում,- «Ուզում եմ լինել պետությանն ու հասարակությանն օգտակար մարդ, իդեալական ոստիկան»։

Անահիտի պատկերացումով՝ իդեալական ոստիկանը նա է, ով միշտ գործում է թե ժողովրդի , թե իր գործընկերների շահերից, ու միաժամանակ միշտ առաջնորդվում է օրենքով, իսկ եթե պետք է՝ սեփական գլխով ու սրտով։

Այսօր Անահիտը հրաժեշտ է տվել դպրոցին, որի հետ, նրա խոսքով, շատ հիշողություններ են կապակցված՝ թե բուն ուսումնական գործընթացի, թե ընկերների հետ դասերից փախչելու փորձերի ու այլ չարաճճիությունների մասին։ Առջևում նրան սպասում են ընդունելության քննություններ, որոնք օգոստոսին են սկսվելու։

Ներառական կրթության ծրագրի ուսուցչուհի Նելլի Սևոյանը NEWS. am Medicine –ի թղթակցին պատմել է, որ  շատ «ներառական երեխաներ» իրականում իրենց ոչ միայն դպրոցում են լավ սովորում, այլև հետո էլ  մասնագիտություն են ձեռք բերում ու հաջողության հասնում իրենց ընտրած ոլորտում։

Թիվ 65  ավագ դպրոցում ներառական ծրագիրը գործում է արդեն 8 տարի, ու այնտեղ սովորում են հատուկ պահանջներով երեխաներ, որոնք ունեն խոսքի, տեսողության, լսողության խանգարումներ, հենաշարժային ապարատի խնդիրներ, հոգեբանական, վարքագծային կամ զգացմունքային խնդիրներ։

Այս պահին դպրոցի ներառական ծրագրում 13 երեխա է սովորում։ Նախկինում նրանց թիվն ավելի մեծ էր, բայց կրճատվել է, երբ դպրոցը հանրակրթականից ավագի է վերածվել։ Ուսուցչուհու խոսքով՝ այս երեխաների համար հատուկ ծրագրեր չկան, նրանք սովորում են այն, ինչ մյուս երեխաները, իրենց հնարավորությունների սահմանում։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի սովորել իր հասակակիցների հետ, նա չպետք է մեկուսացված լինի, պետք է իրեն հասարակության մի մասը զգա»,- նշել է Նելլի Սևոյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է